հայոց լեզու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էրոր իր ամբողջ սնունդը եղել էծովակաղամբն ու հում ձուկըՆա ամբողջ գյուղին խորհուրդ էր տալիս նույն ձևովսնվել:
Իր կյանքի բոլոր տարիները անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկները ասել ենթե դա բացառիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց:
Քառասուն տարի էոր իր բոլոր գիշերները նվիրել է իր անձի զարգացմանը:
Ամբողջ գիշեր կարդում էգրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի վթար չգրանցվելց:
Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն չունի:
Ամբողջ արձակուրդը նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

Advertisements
Հայոց պատմություն

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Картинки по запросу Սարդարապատ
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Հայոց պատմություն

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ (1917Թ.)

Картинки по запросу Ռուսական հեղափոխություն (1917թ.)։

Ռուսական հեղափոխություն, Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղափոխություն, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ  ոլշևիկների ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն բավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։

Ռուսական հեղափոխությունը 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից է, որին հանգամանալից անդրադարձել են ֆրանսիացի գրողներ Ժյուլ Ռոմենը «Մեծ պայծառությունը Արևելքում» և Ֆրանսուա Ֆյուրեն «Հոկտեմբերյան համընդհանուր հմայքը», ովքեր ասում են, որ Ռուսական հեղափոխությունը պատմության ամենաուսումնասիրված և քննարկված էջերից մեկն է։

Continue reading “ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ (1917Թ.)”

Հայոց պատմություն

ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

Картинки по запросу Արևմտահայությունը 19-րդ դարի առաջին կեսին։

Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում եղել է մոտ 4-րդ դար՝ 1555-1923 թվականներին, երբ 1555 թվականին Ամասիայի հաշտության պայմանագրով՝ Հայաստանի 3-րդ բաժանումով արևմտյան մասն անցնում է Օսմանյան Թուրքիային։ 1639 թվականին Կասրե-Շիրինի պայմանագրով Հայաստանը կրկին վերաբաժանվում է և Արևմտյան Հայաստանն անցնում է Օսմանյան Թուրքիային և այս կարգավիճակը քիչ փոփոխություններով պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբը։
Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ հացահատիկ, որը նաև արտահանվել է։ Կիլիկիայում մշակել են բամբակ և ծխախոտ, Տրապիզոնի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է անասնապահությունը։

Continue reading “ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ”

Հայոց պատմություն

ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍԱՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ

 

Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Մի կողմից՝ օսմանյան բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական հուժկու շարժումը Բալկաններում և 19-րդ դարի ռուս–թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։ 1828-1829 թվականին ռուս–թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրով (1829) Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են Արևելյան Հայաստան, որի հետևանքով Արևմտյան Հայաստանը տնտեսական անկում է ապրել, հօգուտ իսլամադավան տարրի փոփոխվել է նրա ժողովրադագրական պատկերը։

Continue reading “ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍԱՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ”

Մաթեմատիկա

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԻ ԹԵՈՐԵՄԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

                                     Պյութագորաս
                                 (կենսագրությություն)

Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնիփիլիսոփաների հետ մինչև արևմուտք շարժվելը՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։

Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն։

Պյութագորասի հայտնի թեորեմը ուղղանկյուն եռանկյունների մասին

Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Continue reading “ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԻ ԹԵՈՐԵՄԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ”

Գրականություն

ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐԸ: ԴԻՆՈ ԲՈՒՑԱՏԻ

0_b9fa8_d9395780_xlՄի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:

Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:

Continue reading “ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐԸ: ԴԻՆՈ ԲՈՒՑԱՏԻ”

Գրականություն

ԿԱԹԻԼԸ: ԴԻՆՈ ԲՈՒՑԱՏԻ

12
Ջրի մի կաթիլ է բարձրանում աստիճաններով: Լսու՞մ ես: Մեկնված մահճալկալի վրա, մթության մեջ, hետևում եմ նրա հանելուկային ընթացքին:
Ինչպե՞ս է անում: Թռչկոտո՞ւմ է: Տի՛կ, տի՛կ,- լսվում է մերթ ընդ մերթ: Հետո կաթիլը կանգ է առնում և գուցե ողջ մնացյալ գիշերն էլ ձայն չի հանում:
Եվ սակայն, շարունակում է բարձրանալ: Աստիճան առ աստիճան, գնում է վեր, ի տարբերություն մյուս կաթիլների, որոնք իջնում եմ ուղիղ ընթացքով` ենթարկվելով ձգողականության ուժին, ու վերջում բոլորին հայտնի մի փոքր չլմփոց են արձակում:
Իսկ սա` ոչ. հետզհետե վեր է ելնում հսկա շենքի E մուտքի ասիճանավանդակներով:
Այդ կաթիլը մենք չէ, որ նկատեցինք` նրբազգաց ու տպավորվող մեծահասակներս, այլ առաջին հարկի մի սպասուհի-աղջնակ, տգեղ, պստիկ, անտեղյակ մի արարած: Նա դա նկատեց մի իրիկուն, ուշ ժամի, երբ բոլորն արդեն գնացել էին քնելու: Քիչ անց, այլևս չդիմացավ, իջավ մահճակալից ու վազեց արթնացնելու տիրուհուն:
-Տիրուհի՛ , -շշնջաց, -տիրուհի՛:

-Ի՞նչ կա, -հարցրեց տիրուհին` արթնանալով:
-Տիրուհի, մի կաթիլ, մի կաթիլ է բարձրանում աստիճաններով.
-Ի՞՜նչ, -հարցրեց կինը` սահմռկելով:

Continue reading “ԿԱԹԻԼԸ: ԴԻՆՈ ԲՈՒՑԱՏԻ”

Անգլերեն

APPEARANCE

attractive- գրավիչ

good-looking, beautiful, handsome (for men), pretty, cute, nice- գեղեցիկ
plain, plain-looking, unattractive, ugly- տգեղ

Height

tall-բարձրահասակ
pretty tall- բավականին բարձրահասակ
short- ցածրահասակ
pretty short- բավականի ցածրահասակ
medium height, average height- միջին հասակի

Weight and Build

thin, quite thin, slim, slender- նիհար
medium-build- միջին կազմվածքով
overweight, fat- գեր

Hair Dark- մուգ
fair (blond)- շիկահեր
black- սև
brown- շականակագույն
white- սպիտակ
gray- ճերմակ
Long- երկար
medium-length- միջին երկարություն
thick- հաստ
thin- բարակ
Shiny- փայլուն
smooth- հարթ
neatly combed- կոկիկ սանրված
Curly- գանգուր
Wavy- ալիքաձև
Straight- ուղիղ
Bald- ճաղատ
Eyes blue, green, gray, brown, light-blue, dark-gray, grayish-blue, dark
big- մեծ
bright- փայլուն
expressive- արտահայտիչ
with long lashes- երկար թարթիչներով
Nose Small- փոքր
big- մեծ
turned up- դեպի վերև
arched- կամարաձև
Age Young-  երիտասարդ
middle-aged- միջին տարիքի
twenty years old- քսան տարեկան
in her thirties- մոտ երեսուն
about forty- մոտ քառասուն

հայոց լեզու

Առաջադրանք

Ջ

Ջատագով- Որևէ բանի ջերմորեն փառաբանող, որևէ բանի գովքն անելով պաշտպանող: Կապիտալիզմի՝ ռեակցիայի ջատագովներ
Ջգրու- Դիտմամբ
Ջիգիթ — Հմուտ և խիզախ հեծյալ (առավելապես՝ կովկասյան լեռնցիների մեջ)
Ջին- Բարի և չար ոգիների անվանումը արաբական և պարսկական դիցաբանության մեջ
Ջինս- Տոհմ
Ջիրիդ- Մականախաղ, հեծյալ երիտասարդների մրցախաղ, որի ժամանակ ձիերը քշելով իրար մականներով հարվածում են
Ջնարակ- Որոշ ծառերից հոսող սպիտակ-դեղնավուն ռետնային խեժ
Ջոլիր-  Խումբ, բազմություն
Ջոջ- Մեծ, հասակավոր, ավագ
Ջրհորդան- Տանիքից ջուրը հոսելու համար սարքված հարմարանք (թիթեղե խողովակ, փայտյա փոքրիկ նավ ևն)
Ջրօրհնեք- Ջուրը օրհնելու եկեղեցական կարգ՝ արարողություն

Ռ

Ռազմ- Պատերազմ, ճակատամարտ, մարտ, կռիվ
Ռամիկ- Աշխատավորական խավերին պատկանող մարդ, գեղջոլկ, գյուղացի
Ռահվիրա- Աշխատավորական խավերին պատկանող մարդ, գեղջոլկ, գյուղացի
Ռահ- Ճանապարհ, ուղի
Ռանչպար- Հողագործ, երկրագործ
Ռեքվիեմ- Եկեղեցական հոգեհանգիստ
Ռուպ- Եփելով թանձրացած քաղցու, դոշաբ, մաթ

Ս

Սադրել- Մեկին՝ մի բանի (սովորաբար ոչ լավ բանի) դրդել՝ մղել
Սալա- Զամբյուղ, կողով
Սակավ- Քիչ, փոքր քանակությամբ, փոքր քանակություն կազմող: Սակավ օրեր: Սակավ բաներ
Սակ- Ապրանքների՝ աշխատանքի ևն որոշակիորեն՝ ճշգրիտ կերպով սահմանված արժեք՝ գին
Սալվի- Սոսի, չինարի
Սաղմոն- Սաղմոնազգիների ընտանիքին պատկանող կարմրագույն կամ վարդագույն համեղ մսով արդյունաբերական ձուկ (լոսոս)
Սաղմոս- Աստվածաչնշի մի մասը՝ կրոնական քնարերգական հատվածների ու աղոթքների ժողովածուն
Սայր- Սուր ծար (նիզակի, տեգի, սլաքի ևն)
Սատակ- Լեշ, դիակ
Սատար- Օգնական՝ պաշտպանող ուժ՝ մարդ
Սարսու- Սարսեցնող, սարսափելի, սարսափազդու
Սթար- Ձիու թամբի կամ համետի տակից գցելու ծածկոց՝ կտոր
Սիեստա- Կեսօրյա հանգիստը շոգ երկրներում
Սինլքոր-  Հասարակության ստորին խավերին պատկանող: Սինլքոր ստրուկներ՝ խուժան
Սնգույր- Երեսը (և առհասարակ մաշկը) ներկելու քսուք, շպար
Սմբուկ- Բադրիջան
Սպրդել-  Ծածուկ՝ գաղտնի ներս մտնել կամ դուրս գալ
Ստամբակ- Ըմբոստ, ընդվզող, անհնազանդ, ապստամբ
Սրդողել-  Նեղանալ, հոգեպես անհանգստանալ
Սփյուռ- Սփռված, փռված, տարածված, ցրված
Սքողել-  Ծածկել, պատել, պարուրել