հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից…

Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանըհամապատասխանում էմյուսը՝ ոչՏեղադրիր ճիշտ բառը:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1.ջնարակները, 2.նկանակները):
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1.խարամը, 2.խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1.միացյալ, 2.միասանական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1.տեղային, 2.տեղական) անզգայացումով:

Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – մեռնել
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — զղջալ
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիտ-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
    Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
  1. արբշիռ, փախչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայթքել, ճմռթել, գաղտագողի
  4. պարգև, պանդուխտ, սրդողել, դշխուհի
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

         Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.

  1. վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար
  2. համերաշխ-գժտված, առինքնող-վանող, օրինաչափ-պատահական
  3. պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի
  4. պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք

           Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածվածբառ չկա:

  1. Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
  2. Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
  3. Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
  4. Հայաստա´ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
     Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
  1. Արյունը գլխին խփել — կատաղել , զայրանալ , բարկանալ ։
  2. Լեզուն բռնվել — կարկամել
  3. Քարը փեշից թափել — համոզվել , համաձայնվել ։
  4. Զենքերը վայր դնել — հանձնվել

Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն ևտրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

  1. Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
  2. Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
  3. Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
  4. Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s