Թարգմանություններ

Արցախյան առած-ասացվածքներ

Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ: է:
Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Շոնը շանը վըեննը կոխել չի:
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Շարունակելի
Առաջադրանք:
Առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Վախեցիր այն գետից, որ ոչ վշշում է, ոչ թշշում:

Եղբայրը եղբոր մեռնելը չի ուզենա, բայց վատ ապրելը կուզենա:

Էն վաղ էր, որ էշը կաղ էր:

Ձյան տակ կեղտը գարունը կերևա:

Ոտքտ վերմակիտ չափ մեկնիր:

Գառը գայլին պահ չեն տալիս:

Ուրիշի ձին բարձրացողը շուտ կիջնի:

Շան մոտով առանց մահակ չեն անցնի:

Կուրանա այն աչքը, որը առաջինը իրեն չի տեսնում:

Մինչև խելոքը մտածի, գիժը գետը կանցնի:

Շունը շան  ոտը չի տրորի:

Կռվի մեջ չամիչ չեն բաժանում:

Լավ արտի մեջ էլ փուշ կլինի:

Ինչքան սարը բարձր լինի, այնքան կատարի ձյունը շատ կլինի:

Թե չոր ծառը կանաչի, անխրատնել կամաչի:

Լավ ծաղկի վրա, մեղու շատ կլինի:

Կնոջ քանդած տունը, Աստված էլ չի կարող շինել:

Փողը մարդուն տանում է երկինք և այնտեղից ցած գցում:

Գործի շատը քիչ խոսողը կանի:

Մարդը իր կծուն ավելի լավ կուտոի, քան ուրիշի մեղրը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s