Գրականություն

Օ`Հենրի 《Վերջին տերևը》

o-henry_04
Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։

Շարունակել կարդալ “Օ`Հենրի 《Վերջին տերևը》”

հայոց լեզու

Առաջադրանք

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող — սրտաձև:
Մոր քույրը-մոիաքույր, դարպասը պահող-դրամապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաեերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի:

 

Շարունակել կարդալ “Առաջադրանք”

Գրականություն

Էռնեստ Հեմինգուեյ 《Կատուն անձրևի տակ》

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով:

Շարունակել կարդալ “Էռնեստ Հեմինգուեյ 《Կատուն անձրևի տակ》”

հայոց լեզու

Առաջադրանք

3.Նախադասությունների մեջ գտեք բառագործածության սխալները:
Այդ առավոտ սուրհանդակները ավետեցին վաղուց սպասված հաղթանակի լուրը:
Այդ երկուսը դեռ առավոտից էին վիճվում:
Նա քայլելուց ընկավ:
Քո համար նա պատրաստ է ամեն ինչի: Շարունակել կարդալ “Առաջադրանք”

Գրականություն

Ռ.ԱԳՈՒՏԱԳԱՎԱ (ԳՈՐՏԸ)

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին շաքարեղեգի եւ որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերեւում` ամառային կապույտ երկինքն է, եւ այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջեւ կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց.

Շարունակել կարդալ “Ռ.ԱԳՈՒՏԱԳԱՎԱ (ԳՈՐՏԸ)”

հայոց լեզու

Հայոց լեզու

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով_հոգեկանի

ստրուկի մտքով_ստրկամիտ

լի և առատ_լիառատ

կյանքի հյութ_կենսահյութ

ցավից լլկված_ցավալուկ

մոլոր մտքով_մտամոլոր

սուր ընթացող_սրընթաց

խելքը կորցրած_խելակորույս

նոր հայտնված_նորահայտ

մենակ ապրող_մենակյաց

խիստ բարքով_խստավարո

երկար ապրող_երկարակյաց

նոր եկած_նորեկ

աչքին հաճելի_ակնահաճո
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն_ընկճված

պախուրց_սանձ

նանիր_դատարկ

հորջորջել_անուն դնել

ագուցել_հագցնել

զեղծել_ապօրինի գործեր կատարել

թալկանալ_ուշաթափվել

ոթել_թափել

դժնդակ_վայրագ

ճեպել_շտապել

հայոց լեզու

Առաջադրանք

  1. Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛րփակագծում դրված բառերն ուբառակապակցությունները:
  2. Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
    Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ — ինչի՞ց)
    Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
    Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ, տխուր կամ ծանր երևալուց: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
    Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
    Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)
  3. Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
    Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
    Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
    Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
    Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
    Վրա-վրա հավանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
    Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

  3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) Վիրավորված (սրահարված) ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված (նեղացած) հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին(հմայեցին):
Որոշել էր անպայման գրավել(տիրանալ)այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու(կերտել):
Հարկավոր է կանգնեցնել(դադարեցնել)այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել(բարձրացրել):
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):

հայոց լեզու

Առաջադրանք

Գրի՛ր տրված հոմանիշներիցմեկը:

1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվևդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

Կետերի փոխարեն գրի՛րփակագծում տրվածտեքստիոճին համապատասխանողհոմանիշներից մեկը:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մթնոլորտային օդի աղտոտումը, որովհետև դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ ցուցակից կարելի է. … առանձնացնել մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր քաղաքների մթնոլորտում:

հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք-գիրգ, տանկ-տանձ, սանր-մանր,  մարագ-կարագ, նոր-կոր, բարդ-հարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան բառաչում էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի ճռնչաց այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների եռանդուն շրջան:
Միայն սայլերին լծված ձիերի խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական հնարանք է, այլ, ոչ թե իրականություն:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –հաշտ ու համերաշխ ապրել
Հազար մաղով անցկացրած –ճակատը պինդ
Հիվանդի համար ջուր բերող –արագաշարժ
Գլխին կրակ թափել –զայրանալ
Կանաչ-կարմիրը կապել –ամուսնացնել
Կոպեկի համար մեռած –ժլատ, ագահ
Ուրիշի բնում ձու ածել –օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել –տրորել
Փուշը մատից հանել –օգնել
Գրքի մի երեսը կարդալ —հարցին միակողմանի մոտենալ
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շինծու, կարգազանց,  առեջ,  բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօթյա, անդորրություն,  անդրավարտիք, սիգապանծ,  խորդուբորդ,  կմախք,  կցկտուր,  ճեպընթաց, դժխոյական:
5.Կազմեցե’ք   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.:

Խուլ                    խոտհարք

սեզ                     հանդակ

մասնիկ              դիմակահանդես

խոժոռ                երաշտահավ

մրջյուն               անտանելի

բեռ                     արծվաբույն

Խլահավ, սիզախոտ, հանդամաս, խոժոռադեմ, մրջնաբույն, բեռնատար:

6.Յուրաքանչյուր   սյունակից  ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմեցե’ք  6  նախածանցավոր   բառ:

Ենթ         անկյունագիծ

նախ       շրջադարձ

հար        գլխագին

արտ       տևողություն

վեր         մշտավառ

առ          սահմանապահ

Ենթագլուխ, նախագիծ, հարատև, արտասահման, վերադարձ, առմիշտ:

7.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք  6 վերջածանցավոր բառ:                  .

Ցանցաթաղանթ       ուք

խաչագող                  ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ույթ

Ցանցկեն, գողոն, տիրույթ, քսուք, հավելյալ, կթան:

8.Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ:

Խոհական —  այլատարր-Այլախոհ

զմայլելի  —  մեծահոգի-հոգեզմայլ

որակազրկում — բարձրաբերձ-բարձրորակ

դրամապանակ – հիմնավոր-հիմնադրամ

արշավախումբ —  հաղթական-հաղթարշավ

պատվարժան – ինքնամեծար-մեծապատիվ

9.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր,  նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ,  նոխազ

Այգաբաց-արշալույս

Անդրավարտիք-տաբատ

Արեգակ-արփի

Ամանոր-նավասարդ

Արդյունք-արգասիք

փափագ-բաղձանք

10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

Տերևազուրկ-սաղարթախիտ

Սինլքոր-վեհանձն

Շարունակել կարդալ “Առաջադրանք հայոց լեզվից”

Գրականություն

Վահան Թոթովենցի «Ներման աղոթքը»

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։
Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։
— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Շարունակել կարդալ “Վահան Թոթովենցի «Ներման աղոթքը»”