Հայոց պատմություն

Առասպելներ

Առասպելները հայ ժողովրդի հոգևոր բաղկացուցիչ մասն են կազմում: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, ով այդ զրույցները լսել է գուսաններից: Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Նշանավոր են նաև Հայկյան Արամի մասին զրույցները:

Չափազանց ինքնատիպ է նաև Հայկ Նահապետի սերունդ Տորք Անգեղի մասին զրույցը: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ըմբոստ և ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու նրա անկոտրում կամքը, միևնույն ժամանակ նրա խաղաղասեր ու բարի բնավորությունը:

Առասպել Սուրճի մասին

Կա մի վարկած, որ 9-րդ դարում եթովպիացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ գրգռված և անհանգիստ պահվածք են դրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսնում է, թե ինչպես են վերջիններս սրճի թփից պոկում և «վայելում» թփի «պտուղները»: Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում է այդ «հատապտուղը» և հանկարծ նկատում, որ ուրախության և ավյունի մի նոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Իր զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշում են համտեսել այդ հատիկները և դրանցից եփուկ պատրաստել: Սակայն այս վարկածը հավաստի չի համարվում, քանի որ վկայություններ չկան:

Սուրճը Արաբիայում առաջինն են սկսել բովել և պատրաստել, որը 16-րդ դարում արդեն տարածվել է Միջին Արևելք, Պարսկաստան, Թուրքիա և հյուսիսային Աֆրիկա:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s