Թարգմանություններ

Գրաբարյան օրեր. Թարգմանում ենք գրաբարից

ԺԷ)   Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ  յերկիր մեռանիցիինքն միայն կայ. ապա եթէ  մեռանիցի` բազում արդյունս առնէ:

Եթե ցորենի հատիկը ընկնի հողի մեջ և չմեռնի, ինքը կմնա միայն, իսկ եթե մեռնի` շատ արդյունք կտա։

         (Յովհաննէս  ԺԲ,   24)

 անկեալ                — ընկած, ընկել (է),  ընկնելով
յերկիր                  — հողը, հողի մեջ
կայ                         — կա, ապրում է
ապա եթէ            — իսկ եթե
բազում արդիւնս   — շատ արդյունք
առնէ                       — անում է, ստեղծում է, տալիս է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասության աշխարհաբար տարբերակները համեմատի՛ր. ո՞րր կընտրես, որպես ամենալավ փոխադրություն.
Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չի մեռնումմիայն ինքն է ապրումիսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա:
Եթե ցորենի` հողն ընկած հատիկը չի մեռնումմիայն ինքնէ ապրումիսկ եթե մեռնում էշատ արդյունք է տալիս։
Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի եւ չմեռնի, միայն ինքը կապրի, իսկ եթե մեռնիշատ արդյունք կտա։
Հողն ընկած ցորենի հատիկը որ չմեռավմիայն ինքը կապրիիսկ որ մեռավշատ արդյունք կտա:
Հողն ընկած ցորենի հատիկը պիտի մեռնիթե չէ միայն ինքը կապրիու թե մեռավշատ արդյունք կտա:

ԺԸ)  Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսնզի մի՛ յանդիմանիցին գործք նորա։  

Յուրաքանչյուրն ով չարիք է գործում ատում լույսը և չի գալիս դեպի լույսը, և չպիտի հանդիմանել նրա գործը։

                                                                                                                        (Յովհաննես Գ,  10)

զչար գործէ                               — չարիք է գործում
զլոյս                                          — լույսը
ոչ գայ                                                   — չի գալիս
առ լոյսն                                  — լույսի մոտ, դեպի լույսը
մի՛ յանդիմանիցին                  — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի հհանդիմանվեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բաոակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.
 ատէգործէգործք նորա։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

ԺԹ)  Աստուած սէր է:
 Երկիւղ ոչ գոյ ի սէրայլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

Աստված սեր է սիրո մեջ գոյություն չունի վախը, քանի որ կատարյալ սերը մերժում է վախը։

                                                                                           (Ա  Թուղթ Յովհաննու   Դ,  10, 18)
ոչ գոյ                             — չկա, գոյություն չունի
ի սէր                            -սիրո մեջ
սէրն կատարեալ        — կատարյալ սերը
ի բաց մերժէ                 — մերժում է, վանում է, հեռացնում է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Ի) Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:

Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև անգամ իր որդուն տվեց։

                                                                                                                      (Յովհաննէս   Գ,  16)
զորդին իւր միածին      — իր միածին որդուն
ետ                                   — տվեց
մինչեւ                          — այստեղ` մինչև անգամ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

ՒԱ)    Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի: 

Ով փոս է փորում ինքը կընկնի նրա մեջ, ով որ ցանկապատ է քանդում օձը կխայթի նրան։ Եվ ով որ քար է վերցնում նրանով է չարչարվում, և ով որ փայտ է կոտրում նրանով կտանջվի։

Ժողովող Ժ,   8-9)

խորխորատ     — փոս
ի նոյն                — նույնի մեջ
անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի
քակէ                — քանդում է
զցանգ              — ցանկապատ(ը)
հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է
բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի
քարինս            —  քարեր(ը)
նոքիմբք           — նրանցով
չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է
պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի
նովին                — նույնով
ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։
Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

 

ԻԲ)  Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա։ 

Մտեք նեղ դռնով, քանի որ ընդարձակ է ճանապարհը և լայն է դուռը, որը տանում է դեպի կորուստ և շատերն են, որ մտնում են այդ դռնով։ Բայց անձուկ է դուռը և նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են գտնում այն։

    (Մատթէոս   Է,  13-1

ընդ դուռն                   — դռնով
ընդ նա                       —  նրանով
համարձակ               — այստեղ` ընդարձակ, լայն
տանի                         — տանում է
ի կորուստ                 — դեպի կորուստ
բազումք                     — շատերը
անձուկ                       — նեղ
ի կեանս                      — դեպի կյանք
սակաւք                       — քչերը
դուռնն                         — այն դուռը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
մտանեն, գտանեն:
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

ԻԳ)     Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս.  եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  

Սկզբում Աստվածն ստեղծեց երկինքն ու երկիրը։ ԵՒ երկիրը անտեսանելի էր ու անպատրաստ. և խավար էր անդունդների վրա. և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ ԵՒ Աստված ասաց` թող լինի լույս. և եղավ լույս։

                                                                                                                         (Ծննդոց    Ա,   1-4) 

ի սկզբանէ                         — սկզբում
արար                                 — արարեց, ստեղծեց
զերկին                              — երկինքը
աներեւոյթ                         — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց             — անդունդների վրա
շրջէր                                  — շրջում էր
եղիցի                                 — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ                                    — եղավ
ետես                                  — տեսավ

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.

զերկիր, զլոյսն, ի վերայ ջրոց:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s