Գրականություն

Դանիիլ Խարմս

Դանիիլ Խարմսը (Դանիիլ Իվանովիչ Յուվաչով) գրականության պատմության մեջ թերեւս ամենազվարթ, ամենաողբերգական, ամենաչհասկացված ու ամենազարմանալի հեղինակներից է, ով ծնվեց 1905 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 1941 թվականի օգոստոսին երրորդ եւ վերջին անգամ ձերբակալվելով` մահացավ բանտի հոգեբուժարանում, բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում` քաղցից:

Բանտում գրված Խոտը արձակ բանաստեղծության մեջ (որից պահպանվել է մի պատառիկ) Դ. Խարմսը գրում էր. «Երբ թավ խոտի մեջ շրջում է ձին, այն համարում է իրեն ձիու կեր: Երբ կրակում են քեզ հրացանից, եւ դու ափդ մեկնում ես դահճին, ապա դու ոչնչություն ես, դու չքավոր ես… Երբ մենք ժողովում ենք դեզը խոտի, այն անուշաբուրում է: Իսկ մարդը, զնդան ընկնելով, եւ լալիս է, եւ հոգոց հանում, եւ գլուխը պատով տալիս, եւ մոլեգնում, եւ փորձում է սավանով կախվել»:

37 թիվը Դանիիլ Խարմսն ավետեց Տնից ելավ մի մարդ մանկական երգ-բանաստեղծությամբ.

տնից ելավ մի մարդ
պարկով ու պարանով
ու հեռավոր ճամփա ու հեռավոր ճամփա
ուղեւորեց ոտքով
նա քայլում էր ու քայլում
եւ հար առաջ նայում
չէր ուտում չէր խմում չէր խմում չէր ուտում
չէր խմում չէր ուտում չէր ուտում
եւ մի անգամ արշալույսին
մտավ նա մութ անտառ
եւ այդ պահից եւ այդ պահից
եւ այդ պահից կորավ

Տեսողական խաբկանք

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։

Ձախողված ներկայացում

Բեմ է գալիս Պետրակով-Գորբունկովը, ուզում է ինչ֊որ բան ասել, բայց զկրտում է։ Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է գնում։
Մտնում է Պրիտկինը։
Պրիտկին․
― Հարգարժան Պետրակով-Գորբունկովը պետք է հայտ․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։ Մտնում է Մակարովը։
Մակարով․
― Եգոր․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Սերպուկովը։
Սերպուկով․
― Որպեսզի չլինի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Կուրովան։
Կուրովա․
― Եթե ես լինեի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է փոքրիկ աղջիկ։
Փոքրիկ աղջիկ․
― Հայրիկը խնդրեց փոխանցել, որ թատրոնը փակվում է։ Բոլորիս սիրտը խառնում է։

Վարագույր

Պատահար փողոցում

Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող, որ մեքենայի տակ ընկավ։ Երթևեկությունը կանգ առավ, ու ոստիկանը անցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ-որ բան էր երկար բացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվները ու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։ Մարած հայացքով ինչ-որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։

Ինչ-որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին, հա զննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ու երթեւեկությունը վերականգնվեց։ Մարած հայացքով մարդը, դեռ երկար գլորվում էր ուղեսյունից ներքև, բայց ի վերջո, նա էլ, հիասթափվեց ուղեսյան վրա հաստատվելու մտքից, ու պառկեց մայթին։ Այդ պահին, ինչ-որ մեկը, որ աթոռ էր տանում, ողջ թափով հայտնվեց տրամվայի տակ։ Նորից եկավ ոստիկանը, նորից մարդիկ հավաքվեցին , ու երթևեկությունը նորից ընդհատվեց։ Ու մարած հայացքով մարդը նորից սկսեց գլորվել ուղեսյունից ներքև։ Բայց հետո ամեն ինչ հանդարտվեց, ու նույնիսկ Իվան Սեմյոնովիչ Կարպովը թեքվեց դեպի ճաշարան։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s