Հայոց պատմություն

Պակիստան

Related image

Պակիստանը կազմավորվել է 1947 թ-ին, երբ անգլիական նախկին գաղութ Հնդկաստանը բաժանվեց 2 երկրների՝ Պակիստանի և Հնդկաստանի։ Մինչև 1971 թ. Պակիստանը կազմված էր 2 մասից՝ Արևմտյան Պակիստանից (ներկայիս Պակիստանը) և Արևելյան Պակիստանից, որտեղ 1971 թ-ին իր անկախությունը հռչակեց Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետությունը։ 1977 թ-ին երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, իսկ 1988 թ-ի օգոստոսին ավիավթարից նախագահ Մուհամեդ Զիա ուլ Խակի զոհվելուց հետո իշխանությունն անցավ քաղաքացիական կառավարությանը։ 2008 թ–ի սեպտեմբերին Պակիստանի խորհրդարանի զույգ պալատներում, ինչպես նաև նահանգային չորս համագումարներում անցկացված քվեարկության արդյունքներով երկրի նախագահ է ընտրվել Ասիֆ Ալի Զարդարին՝ նախկին վարչապետ Բենազին Բհուտոյի ամուսինը։ Պակիստանի նախագահի պաշտոնում Զարդարինը փոխարինում է Փերվեզ Մուշարաֆին, ով երկիրը ինը տարի ղեկավարելուց հետո հրաժարական տվեց՝ կառավարող կոալիցիայի կողմից իմպիչմենթի ենթարկվելու սպառնալիքի տակ։ Պակիստանի նախագահն է Մամնուն Հուսեյնը։

Related image

Պակիստանը անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Պետական կարգը՝ իսլամական հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Բաժանվում է չորս պրովինցիայի և մեկ դաշնային մայրաքաղաքային տարածքի։ Մայրաքաղաքը՝ Իսլամաբադ։ Խոշոր քաղաքներն են՝ Կարաչի, Լահոր, Ֆեյսալաբադ, Ռավալփինդի։ Մոտ երեք միլիոն մարդ քոչվոր կյանք է վարում։ Խոշոր նավահանգիստը՝ Կարաչի։ Քաղաքական կուսակցություններն են՝ Պակիստանյան ժողովրդական կուսակցություն, Պակիստանի աշխատանքային կուսակցություն, Պակիստանի ազգային կուսակցություն և այլն։

Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Երկրագործության համար ամենահարմար տարածքն Ինդոսի հովիտն է (Փենջաբ)։ Այդ պատճառով էլ մարդիկ վաղուց ի վեր բնակություն են հաստատել Փենջաբում։ Դաշտերը ոռոգելու համար Ինդոսն ու նրա վտակները միացվել են մեծ ու փոքր բազմաթիվ ջրանցքներով։ Ոռոգվող հողերում մշակում են ցորեն, բամբակենի, բրինձ, շաքարեղեգ, ծխախոտ, բանջարեղեն։ Տարեկան 2 բերք են հավաքում։ Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող, նավթաքիմիական, քիմիական, գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը։ Կան ավտոհավաքման, պարարտանյութերի, ցեմենտի, ապակու արտադրության ձեռնարկություններ։ Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Արտահանում է նավթ, նավթամթերք, կաշի, հագուստ, բրինձ, բամբակ։ Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, քիմիական արդյունաբերության արտադրանքներ, սննդամթերք, հանքային վառելիք։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Սաուդյան Արաբիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 2891 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ պակիստանյան ռուփի (PKR)։

Related image

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s