Հայոց պատմություն

Աֆղանական Պատերազմ (1978-1989թթ.)

Աֆղանական պատերազմը, ռազմական կոնֆլիկտ էր մի կողմից խորհրդային զինված ուժերի սահմանափակ կոնտինգենտի և աֆղանական ուժերի միջև, մյուս կողմից էլ մոջահեդների կազմավորումների միջև, որը հիմնականում կազմված էր Պեշավարյան յոթնյակից և Թեհրանյան ութնյակից։ Պեշավարյան յոթնյակը աջակցություն էր ստանում Պակիստանի և Չինաստանի կողմից, ինչպես նաև ռազմական և ֆինանսական օգնություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի կողմից։

Թեհրանյան ությակը աջակցություն էր ստանում Իրանի կողմից։ Դեկտեմբերի 27-ին, ԽՍՀՄ հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին Ամինի պալատ, օպերացիան տևեց 40 րոպե, որի ընթացքում Ամինը սպանվել էր։ Ըստ «Պրավդա» հրապարակած թերթի պաշտոնական վարկածի՝ «բարձրացած ժողովրդական զայրույթի արդյունքում Ամինը իր համախոհների հետ կանգնեց արդար ժողովրդական դատի առջև ժողովրդական դատարանի արդար էր մահապատժի ենթարկվեց»:

Բացի հիմնական օբյեկտիվ փակվեցին վերահսկողությանտակ առնվեցին Քաբուլում ռազմական կայազորի զինվորական բաժինները, ռադիո-հեռուստատեսային կենտրոնը, անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, դրանով իսկ հատուկ ուժերը ապահովեցին իրենց առջեւ դրված խնդիրները կատարումը։ Պետք է նշել, որ երկրորդ ամենակարևոր վայրը, աֆղանական բանակի գլխավոր շտաբի համալիր շենքը գրավվել է 7-րդ պարաշուտո-դեսանտային վաշտը։ Աֆղանական բանակի Գլխավոր շտաբ ղեկավարում էր Մուհամեդ Յակուբը, Ամինի հավատարիմ բարեկամը, որը ավարտել է Ռյազանի օդադեսանտային հրամանատարության դպրոց։

Օպերացիայի հաջողության համար անհրաժեշտ էր չեզոքացնել նրան, քանի որ նա կարող էր հրաման տալ աֆղանական բանակին՝ զինված դիմադրության։ Չեզոքացնել Հակուբին հանձնարարվել է 103-րդ գվարդիայի հրամանատար, գեներալ Իվան Ռևբչենկոյին։ ընդ որում, խնդիրը դրված էր պաշտպանության նախարար մարշալ ուստինովի և ԿԳԲ նախագահ Անդրոպովի կողմից։ Անմիջապես «Շտորմ-333» օպերացիայից առաջ Ռևբչենկոն հակուտ ընրված սպաների՝ Լագովսկի եղբայրների հետ, գնացին ընդունելության Յակուբի մոտ, խորհրդային բանակի տեղակայման վայրերը հստակեցնելու պատրվակով։ Սպաների խումբը Ռևբչենկոյի գլխավորությամբ չեզոքացրեցին Յակուբին հնարավորություն չտալով նրան կապվել աֆղանական բանակի ստորաբաժանումների հետ։

Նրա կաբինետում կար ռադիոկայան բանակի հետ անմիջական կապի համար։ Ռևբչենկոյի խումբը մնաց Յակուբի գրասենյակում 40 րոպե, քանի որ 7-րդ պարաշուտո-դեսանտային վաշտը ժամանեց ուշացումով։ Նրանցից առաջ հատուկկ ջոկատը ոչնչացրել էր պահակներին, և նրանց շարքում կային 2 վիրավոր։ Մեկ ժամվա ընթացքում դեսանտայինները գրավեցին ամբողջ շենքը։

27 դեկտեմբերի գիշերը Բաբրակ Կարմալը ժամանեց Բագրամից Քաբուլ։ Քաբուլի ռադիոն հաղորդեց նրա կոչը աֆղան ժողովրդին, որը հռչակում է «հեղափոխության երկրորդ փուլը»:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s