Հայոց պատմություն

Վիետնամ


Վիատնամը հակադրությունների և պայծառ գույների երկիր է: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, այցելելով Վիետնամ, անպայման կցանկանա մեկ անգամ ևս տեսնել Halong Bay-ը, տեսնել Հանոյի «Վերադարձված թրի» լիճը և զմայլվելու Notre Dame De Saigon տաճարի շքեղությամբ, վայելել ազգային խոհանոցի համային առանձնահատկությունները, հանգստանալ մատչելի, բայց շքեղ հյուրանոցներում և ստանալ դրական լիցքեր՝ շփվելով տեղի բարեհամբույր բնակիչների հետ:

Վիետնամը հայտնի է որպես Արևմուտքի և Արևելքի մշակույթների հատման երկիր- վիետնամական, չինական, հնդկական, ֆրանսիական: Սպիտակ  ավազով չքնաղ լողափերը, փարթամ բուսականություն, զարմանալի տրոպիկական անտառ- սա դրախտ է հանգստի համար և բնության գաղտնիքների բացահայտում:

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Վիետնամի բնակչությունը կազմում է 86 967 524 մարդ: Ամենամեծ էթնիկ խումբը վիետնամցիներն են (85% և ավելի): Երկրում ապրում են նաև չինացիներ, թայլանդցիներ, կխմերներ և այլոք:

ԼԵԶՈՒ

Պաշտոնական լեզուն վիետնամերենն է: Տուրիստական վայրերում լայնորեն օգտագործվում է ռուսերեն և անգլերեն լեզուները:

ԿՐՈՆ

Վիետնամում հիմնական կրոնական ուղղությունը համարվում է նախնիների երկրպագումը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը և քրիստոնեության կաթոլիկ ուղղվածութունը: Լեռնային ժողովուրդների մոտ տարածված է նաև անիմիզմը:

ՄՇԱԿՈՒՅԹ

Վիետնամի մշակույթը համարվում է Ասիայում ամենահինը և Արևելյան Ասիայի մշակույթի անբաժանելի մասը: Այն զարգացել է երկու քաղաքակրթությունների՝ չինականի և հնդկականի խաչմերուկում: Մշակույթի որոշ տարրեր համարվում են բնութագրիչներ: Օրինակ՝ նախնիների պաշտամունքը, ավանդական ընտանեկան և համայնքային արժեքները, արհեստները, կրթության ձգտումը: Ավանդական երաժշտական գործիքներից են հանդիսանում 4-5-լարային կիթառը, եռալար  կիթառը, երկլար ջութակը, բամբուկից պատրաստված ֆլեյտան:

ԽՈՀԱՆՈՑ

Վիետնամական խոհանոցում, ինչպես օրինակ բնորոշ է ֆրանսիական, թայլանդական և չինական խոհանոցներին, օգտագործում է նվազագույն քանակությամբ ճարպեր և շեշտը դնում է թարմ բաղադրիչների վրա: Այս հատկանիշի շնորհիվ վիետնամական խոհանոցը համարվում է Ասիայի ամենաառողջարար խոհանոցը: Խոհանցի հիմքում ընկած են բրինձն, արիշտան և համեմունքները: Լայնորեն օգտագործվում են անանուխի տերևները, քաղցր կարտոֆիլը, մանիոկը, իմբիրը, բազիլիկ և այլն:

ԿԼԻՄԱ

Կենտրոնական Վիետնամում փետրվարից օգոստոս ամիսներին եղանակը պարզ է, անձրևներ լինում են շատ հազվադեպ, ջերմաստիճանը տատանվում է +30..+35°C: Դեկտեմբերի կեսերին տեղում են հորդառատ անձրևներ, հոկտեմբեր — նոյեմբեր ամիսներին հնարավոր են թայֆուններ, ջերմաստիճանը տատանվում է +20 .. +28°C.

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Ներքաղաքային հասարակական տրանսպորտը մարդաշատ է, հստակ ժամանակացույց չի գործում, գործում է կանգառների շատ բարդ համակարգ, արագությունը փոքր է, ճանապարհները շատ հարթ չեն, տրանսպորտի մեջ տոթ է: Սակայն վարորդները կարող են կանգ առնել ցանկացած վայրում, իսկ ուղեվարձը մատչելի է (օրինակ՝ Հանոյում մեկ ուղևորությունը կարժենա $0,1): Վիետնամական տաքսիները լինում են մեքենաներ, մոտոցիկլետներ, նավակներ և մակույկներ: Հաշվիչներ տեղադրված են ոչ բոլոր տեղերում, սակայն ցանկացած դեպքում պետք է կանխավ պայմանավորվել գնի մասին: Գիշերային ժամերին խորհուրդ է տրվում օգտվել միայն մեքենաների տաքսիներից:

Պաշտոնական տարադրամ

Վիետնամական Դոնգը (VND)  համարվում է Վիետնամի պաշտոնական տարադրամը: Եթե Դուք պետք է այցելեք Վիետնամի մեծ քաղաք, ապա կարող եք փոխանակել դոլար կամ եվրո (վերջինս երբեմն ավելի շահավետ է փոխանակել): Տարադրամի փոխանակում Վիետնամում կարելի է կատարել օդանավակայանում, հյուրանոցներում (հաճախ համապատասխան ցուցանակներ չկան և պետք է հարցնել ընդունարանում):

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s