հայոց լեզու

Առաջադրանք

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ, սոխակ, գնդակ,բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ, տունուտեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ, սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:

Ընդգծված բառակապակցություններն ածանցավոր բառերով փոխարինի´ր:

Պոչ չունեցող  այսպիսի  կենդանի չէի տեսել:- Անպոչ

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:- Հայրաբար

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:- Զորեղ

Կինը վեր կացավ թոնրի մոտից, խմորը վրան ձեռքերով մի քանի հաց փաթաթեց ու տվեց ճամփորդին:- Խմորոտ

Թշնամու նման եք խոսում:- Թշնամաբար

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կեն­դանի են տեսել:- Երկոտանի

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:- Եղբայրաբար

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:- Դեղնավուն

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:- Մտերմական

Կապույտին տվող աչքեր ուներ:- Կապտավուն

  1. Ուղղի՛ր սխալ գործածվող հայերեն բառաձևերն ու բառերի դիմաց գրի՛ր ճիշտ տարբերակները։
    • Ցրտից սառել- Ցրտից սառչել
    • գլխարկ հագնել- Գլխարկ դնել
    • ուզում եմ ինչ-որ բան անեմ- Ուզում եմ ինչ-որ բան անել
    • հրապարակի վրա հանդես է- Հրապարակում
    • ներկաների մեջ մեծ մասը ծափահարեցին- Ներկաների մեծ մասը ծափահարեցին
    • հիշացնել- Հիշեցնել
    • քայլելուց խոսում է- Քայլելիս խոսում է
    • միթե՞ այդպես է- Մի՞թե այդպես է
    • գույնավոր- Գունավոր
    • մտահաղացում- Մտահղացում
    • բանբասել- Բանբասել
    • ուղղարկել- Ուղարկել
    • զեղջ- Զեղչ
    • զիճել- Զիջել
    • ըստ ինձ- Ըստ իս
    • անձեռնոցիկ- Անձեռոցիկ
    • իմ համար- Ինձ համար
    • իրոքից- Իրոք
    • խոսալ- Խոսել
    • ձեր անունն ինչպես է- Ձեր անունն ինչ է
    • բուն դա կենդանի է- Բուն կենդանի էՓակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ անհրաժեշտության դեպքում ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

Հանկարծ դրսից լսվեցին անհասկանալի բացականչություններ, որոնք  որքան մոտենում են, այնքան ավելի սարսափազդու են դառնում(Դառնալ, մոտենալ, լսվել, բացականչություն)

Ես  ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե առանց բարեգործության ինչպես կարող է մարդ հանգիստ վայելել իր կարողությունը՝ բաժին չհանելով ուրիշներին:  (Ուրիշ, ինքը, բարեգործություն, պատկերացնել)

Մանուկ հասակում մորիցս լսել էի, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա՝ սատանա․ նրանք շարունակ կռվում են իրար հետ։  (Մայր, կռվել, մարդ, նստել)

Մեր բակում մի երկճյուղած հաստաբուն բարդի կար, որը կարծես իր ուսերի վրա է պահում կապույտ երկինքը։  (Պահել, երկճյուղել, բակ, ուս)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s