Գրականություն

ՀԱՏՎԱԾ «ԱՅՐԻ» ՆՈՎԵԼԻՑ

Հատվածը դարձնել արևելահայերեն …

Հաճախորդներ, մեծ մասամբ կիներ, համարձակ, երեսնին բաց, ամեն ազգե, գլխավորապես ֆրենկներ, մինչև անգամ թրքուհիներ ու հայուհիներ, շպարված ներկված, միշտ գեղեցիկ ու ալ ավելի գեղեցիկ լինելու հետամուտ՝ կու գային անվերջանալի պահանջներով, վեճերով զբաղեցնելու բոլոր խանութը։


Ինքը՝ հոն կանգուն էր, շվարած, բան մը չհասկնալով այս տարօրինակ ու միջազգային լեզվեն զոր կը խոսեին և այս առուծախեն, որուն օգտակարությունը չէր ըմբռներ։ Հետո ինքն ալ վարժվելով քիչ– քիչ այս բուրդե, մետաքսե, ասվիե, շղարշե, թավիշե ծրարներուն, զորս մեկ օրեն մյուսը այս կանանց շրջազգեստը դարձած կը տեսներ, տակավ առ տակավ հասկնալով այս ամենը, ֆրանսերեն բառեր շարունակ լսելով ու սորվելով։ Պարապ չէին թողուր զինքը խանութին մեջ, անընդհատ տարուբեր այս բոլոր նյութերուն մեջ, զորս մեկ տեղեն մյուսը կը փոխադրեր մինչև իրիկուն։

 

Հաճախորդները մեծ մասսամբ կանայք լինում են համարձակ , երեսները բաց , բոլոր ազգերն էլ գլխաորապես Ֆրանսյացիները, մինջև անգամ թրքուհիներ ու հայուհիներ , շպարված , միշտ գեղեցիկ ու էլ ավելի գեղեցիկ լինելու մտքով ,  կգաին իրենց անվերջանալի պահանջներով և վիճելով կզբաղեցնեն անբողջ խանութը :
Ինքը այնտեղ կանգնած էր , շիվարած , ոչինչ չհասկանալով այս տարօրինակ ու միջազգային լեզուն որով խոսում էին և այդ առևտուրը , որի օգտակարությունը դեռ չէր ըմբռնում : Հետո ինքնել արդեն վարժվելով քիչ-քիչ այս բրդե , մետաքսե , ասրե , շղարշե , թավշե ծրարներին , որոնք մեկ օրից մյուսը այդ կանանց համար շրջազգեստ են կարում , տակավ առ տակառ հասկացավ այս ամենը ,  Ֆեանսերեն բառեր լսելով ու սովորելով : Պարապ չէին թողնում իրեն խանութի մեջ , անընդհատ տանել բերելով այդ ապրանքների մեջ , մեկը մյուսի տեղով փոփոխելով մինչև իրիկուն :

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s