Թարգմանություններ

Ինչից է սկսվում երջանկությունը

Մի մարդ էր ապրում: Օրերից մի օր նա որոշեց դեմ դուրս գալ աշխարհում տիրող անարդարությանը և գտնել երջանկություն բոլորի համար։ Նա ձեռքը վերցրեց զենքը և որտեղ հանդիպում էր չարությանը, սկսում է պայքարել նրա դեմ:
Նա հանուն բոլորի երջանկության ստիպված էր շատ կրակել և սպանել ։ Ժամանակը անցնում էր, նա քնում և արթնանում էր զենքը ձեռքին, ամիսներով կռիվների մեջ էր, , բայց աշխարհը շարունակում էր մնալ նույն չարը, անարդարը և դաժանը:
Եվ ահա նա հոգնեց կռիվներից և որոշեց ընտանիք կազմել։ «Եթե չկարողացա երջանկացնել բոլորին, գոնե երջանկություն գտնեմ  իմ ընտանիքի համար»,- մտածում  էր նա ։  Եվ ամեն օր նա  պայքարում էր իր մերձավորների երջանկության համար։  Շատ էր աշխատում, հաճախ քիչ էր ուտում, քիչ էր  քնում։ Այդպես էլ ծերացավ երջանկության համար պայքարելով:
Մահվան մահճում պառկած` ողջ կյանքն անցավ աչքի առաջ։ Հիշեց, թե ինչպես էր երիտասարդ  ժամանակ ուզում երջանկացնել բոլորին, ինչպես էր զենքը ձեռքին պայքարում չարի դեմ ամենուրեք, որտեղ նրա թունավոր ծիլերն էին աճում, ինչպես էր կրակում և  սպանում հանուն երջանկության, ինչպես էր  ընտանիք ստեղծում և  մեծացնում երեխաներին, շատ աշխատում, քիչ ուտում, քիչ քնում։
Հետո իր մոտ  կանչեց իր տնեցիներին և ասաց․
-Իմ ողջ կյանքի ընթացքում փորձել եմ երջանկացնել ուրիշներին։ Հիմա նոր եմ հասկանում, որ պետք է սկսեի ինքս ինձնից։ Եթե ես սկզբից փոխեի ինձ և լինեի երջանիկ, դուք էլ կլինեիք երջանիկ։ Եվ աշխարհը կդառնար լավը, բարի և արդար:

Источник: https://pritchi.ru/id_8786

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s