Գրականություն

ՅՈԹ ՁԻԱՎՈՐԻ ԲԱԼԼԱԴԸ

Картинки по запросу ՅՈԹ ՁԻԱՎՈՐԻ ԲԱԼԼԱԴԸ

Յոթ անգամ կանչեց աքլորը թառին,
Բողարը բակում յոթ բերան հաչեց,
Յոթ անգամ խփեց կայծակը սարին,
Յոթ անգամ սարում պախրան բառաչեց։


Յոթ անգամ ժամի զանգը ծլնգաց,
Յոթ սարսուռ դարձավ սիրտը յոթ հարսի,
Յոթ թամբած նժույգ բակում վրնջաց,
Յոթ ճռինչ հանեց դուռը դարբասի։
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից,
Յոթ բանակ եկավ, սարը պաշարեց,
Ու յոթ ձիավոր սլացավ գյուղից։
Յոթ հորդաների յոթ կողմից թռած
Յոթ ձիավորը յոթ մրրիկ թվաց,
Յոթ ամպրոպ թվաց կայծակը գրկին,
Յոթ սարսափ կախեց թշնամու գլխին…


Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր սարում,
Յոթ օր, յոթ գիշեր արյուն ու հրդեհ,
Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր վարում
Յոթ ձիավորը յոթ բանակի դեմ…
Յոթերորդ օրը չքվեց թշնամին,
Վերջին զինվորն էր փեշերը ծալում,
Յոթերորդ օրվա իրիկնաժամին
Միայն յոթ նժույգ վրնջաց սարում…
Հայրը յոթ երազ տեսավ այն գիշեր,
Յոթ երազի մեջ յոթ ատամ քաշեց,
Յոթ երազի մեջ յոթ պատան մաշեց,
Յոթ մազե կամուրջ անցավ այն գիշեր,
Յոթ անգամ խաչվեց, մինչև սևակնած
Գիշերը մաշվեց, քաշվեց ու գնաց։
Գիշերը մաշվեց… Եվ լուսաբացին
Յոթ նժույգները կանգնեցին բակում,
Մթնած բողարը նայեց դարպասին
Ու երկինքն ի վեր մորմոքեց թաքուն…
Մայրը յոթ անգամ տեղում թփրտաց,
Հետո ձեռները մնացին ծոցում,
Յոթ հարսի կրծքից վիշտը ծկլթաց,
Յոթ մանուկ զարթնեց յոթ օրորոցում…
Եվ յոթ անգամ յոթ տարի է անցել,
Եվ յոթ աշխարհ է մաշվել աշխարհում,
Եվ յոթ աշխարհ է թևերը բացել,
Եվ յոթ բանակ է մոռացվել սարում…
Եվ յոթ ձիավոր ննջում են սարում,
Եվ յոթ անգամ յոթ թոռները նրանց
Տարին յոթ անգամ յոթ խարույկ վառում,
Տարին յոթ անգամ լալիս են լռին,
Տարին յոթ անգամ թեքվում անմոռաց
Յոթ ձիավորի յոթ մամուռ մաշած
Յոթ նվիրական գերեզմաններին։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s