Հայոց պատմություն

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ (1917Թ.)

Картинки по запросу Ռուսական հեղափոխություն (1917թ.)։

Ռուսական հեղափոխություն, Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղափոխություն, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ  ոլշևիկների ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն բավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։

Ռուսական հեղափոխությունը 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից է, որին հանգամանալից անդրադարձել են ֆրանսիացի գրողներ Ժյուլ Ռոմենը «Մեծ պայծառությունը Արևելքում» և Ֆրանսուա Ֆյուրեն «Հոկտեմբերյան համընդհանուր հմայքը», ովքեր ասում են, որ Ռուսական հեղափոխությունը պատմության ամենաուսումնասիրված և քննարկված էջերից մեկն է։

Այս իրադարձությունները պատմության մեջ առաջացրին շատ հարցեր, որոնք մինչ այժմ չեն ստացել իրենց լիարժեք պատախանները։ Պատմաբանները դեռ մտորումների մեջ են, թե արդյոք «փետրվարյան հեղափոխությունը» ծնեց «հոկտեմբերյան հեղափոխություն» կամ հոկտեմբերյան իրադարձություններն ինչպես կոչել հեղափոխություն, հեղաշրջում թե այդ երկուսի համակցությունը: Բացի այդ ինչը հանգեցրեց երկրում քաղաքացիական պատերազմի, բռնությունների, համաճարակի ու սովի, ինչպես նաև Խորհրդային բռնապետության առաջացմանը։ Պատմաբանների մոտ լիարժեք չի ձևավորվել նաև որոշակի հարցերի պատասխաններ կապված Ստալինիզմյան բռնապետության հաստատման հետ։

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլայ II իր ընտանքի հետ

1917 թվականից առաջ Ռուսական կայսրությունը ավտորիտար միապետություն էր։ 1861 թվականին Ռուսական կայսր Ալեքսանդր II գահակալման տարիներին հին ֆեոդալական ռեժիմը արդեն իսկ տվեց իր առաջին ճեղքերը։

20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունը հայտնի դարձավ իր արդյունաբերությամբ։ Միաժամանակ մշակութային բնագավառում ևս տեղի ունեցավ առաջընթաց։ Սակայն այս ամենը չբարելավեց երկրի վիճակը։ Արդյունաբերությունը ծաղկում էր, աշխատուժը կենտրոնանում էր հիմնականում խոշոր քաղաքներում, փոխարենը աղքատների վիճակը գնալով ավելի էր վատանում։ Փաստորեն, երկրի բարգավաճումը չունեցավ իր դրական ազդեցությունը բնակչության շրջանակում։

Կայսրությունում տնտեսությունը շարունակում էր մնալ ամենահին ճյուղը։ Արդյունաբերվող արտադրանքի արժեքը 1913 թվականին 2․5 անգամ ավելի ցածր էր քան Ֆրանսիայում, 6 անգամ պակաս քան Գերմանիայում և 14 անգամ պակաս քան ԱՄՆ-ում։ Գյուղատնտեսական եկամուտը շարունակում էր մնալ ցածր, տրանսպորտի պակասը խաթարում էր տնտեսության արդիականացման ցանկացած փորձ։ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի ցածր էր, քան Հունգարիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։ Երկրում գերակշռում էր արտասահմանյան կապիտալը, ում պատկանում էր Կայսրության բաժնետոմսերի գրեթե կեսը։ Երկրում արդյունաբերությունը էլ ավելի զարգացնելու համար աղքատ գղուղացիներից կազմավորվեցին նոր աշխատանքային խմբեր։

Ռուսական կայսրության բնակչության մեծամասնությունը կազմում էին գյուղացիները (բնակչության 85 %): Մինչ գյուղացիներից ոմանք հարստացան և ձևավորեցին գյուղական բուրժուազիա, գյուղացիների մյուս մասը ստեղծեց գյուղական պրոլետարիատ, որտեղ էլ ծնվեցին հեղափոխական գաղափարներ: Նույնիսկ 1905 թվականից հետո Պետդումայի պատգամավորները նշեցին, որ շատ գյուղերում մահճակալների առկայությունը համարվում է հարստության նշան:

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԸ 1905 ԵՒ 1917 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱ

Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը 1905 և 1917 թթ․ հեղափոխությունների ժամանակ

Ռուսական կայսրությունում գնալով լայն տարածում ստացան մարքսիստական գաղափարները և հեղափոխական այլ գաղափարախոսություններ: 19-ից 20-րդ դարերի ընթացքում բնակչության բոլոր խմբերի անդամները (ուսանողներ կամ աշխատողներ, գյուղացիներ կամ ազնվականներ) փորձել են տապալել միապետությունը, սակայն վերջիններս չեն ունեցել հաջողություններն և նրանց հակամիապետական քաղաքականությունը որակավորվել է որպես ահաբեկչություն: Շատ հեղափոխականներ բանտարկվեցին կամ տեղահանվեցին, իսկ մյուսները կարողացան փախչել և միանալ աքսորյալներին:Այս տեսանկյունից 1917 թվականի հեղափոխությունն ամենաերկարատևն ու հաջողվածն է։ Այն կարելի է ասել անհրաժեշտ ռեֆորմացիա էր, որի իրականացմանը չկարողացան խանգարել ոչ մի քաղաքական միավորում։

Ռուսական կայսրությունում 1905 թվականի առաջին հեղափոխությունը սկսվեց ռուս-ճապոնական պատերազմում ռուսների պարտությունից հետո։ 1905 թվականի հունվարի 22-ին բնակչության մի մասը կայսր Նիկոլայ II տեսնելու համար կազմակերպեց ցույց, որը ավարտվեց վերջիններիս հալածանքով։ Այդ օրը Սանկտ Պետերբուրգում հիշատակվում է որպես «Կարմիր կիրակի»: Դա ռուս ժողովրդի կողմից պետական մակարդակով իրենց կայսրից ազատվելու առաջին փորձն էր։

1917 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական կայսրության հետագա պարտությունները փետրվարյան հեղափոխության պատճառներից մեկն են։ Հակամարտությունների հենց սկզբից Արևելյան ճակատում, որոշակի նախնական հաջողություններից հետո բանակը ծանր կորուստներ կրեց (հատկապես Արեւելյան Պրուսիան)։ Գործարանները բավականաչափ արդյունավետ չէին, երկաթուղային ցանցը արդյունավետ և անկատար չէր, բանակի սպառազինությունը կեղտոտ էր, իսկ սննդի մատակարարումը լավ կազմակերպված չէր: Հակամարտությունների ընթացքում զոհվեցին շուրջ 1,700,000 մարդ իսկ 5,950,000 էլ վիրավորվեցին, որի պատճառով ընկավ բանակի մարտական ոգին։ Խայտառակ պարտության պատճառներից մեկը՝ սպաների անկարողությունն էր։ Բացի այդ զինվորները կռվի ժամանակ օգտագործում էին այնպիսի տրամաչափի փամփուշտներ, որոնք չէին համապատասխանում իրենց հրացաններին:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s