Գրականություն · Կոմիտասյան օրեր

Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառ » ժողովածուից պատմվածքներ նվիրված Կոմիտասին

ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ

Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում:
Ամառվավերջի երեկո էր. գավաթի սալահատակից, վանքի քարերից ծլլում էր գոլը՝ ելնում էր ալիք- ալիք և որբերին բերում հաճելի ընդարմություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին:

Continue reading “Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառ » ժողովածուից պատմվածքներ նվիրված Կոմիտասին”

Advertisements