Հայոց պատմություն

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Картинки по запросу Սարդարապատ
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Հայոց պատմություն

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ (1917Թ.)

Картинки по запросу Ռուսական հեղափոխություն (1917թ.)։

Ռուսական հեղափոխություն, Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղափոխություն, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ  ոլշևիկների ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն բավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։

Ռուսական հեղափոխությունը 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից է, որին հանգամանալից անդրադարձել են ֆրանսիացի գրողներ Ժյուլ Ռոմենը «Մեծ պայծառությունը Արևելքում» և Ֆրանսուա Ֆյուրեն «Հոկտեմբերյան համընդհանուր հմայքը», ովքեր ասում են, որ Ռուսական հեղափոխությունը պատմության ամենաուսումնասիրված և քննարկված էջերից մեկն է։

Շարունակել կարդալ “ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ (1917Թ.)”

Հայոց պատմություն

ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

Картинки по запросу Արևմտահայությունը 19-րդ դարի առաջին կեսին։

Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում եղել է մոտ 4-րդ դար՝ 1555-1923 թվականներին, երբ 1555 թվականին Ամասիայի հաշտության պայմանագրով՝ Հայաստանի 3-րդ բաժանումով արևմտյան մասն անցնում է Օսմանյան Թուրքիային։ 1639 թվականին Կասրե-Շիրինի պայմանագրով Հայաստանը կրկին վերաբաժանվում է և Արևմտյան Հայաստանն անցնում է Օսմանյան Թուրքիային և այս կարգավիճակը քիչ փոփոխություններով պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբը։
Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ հացահատիկ, որը նաև արտահանվել է։ Կիլիկիայում մշակել են բամբակ և ծխախոտ, Տրապիզոնի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է անասնապահությունը։

Շարունակել կարդալ “ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ”

Հայոց պատմություն

ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍԱՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ

 

Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Մի կողմից՝ օսմանյան բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական հուժկու շարժումը Բալկաններում և 19-րդ դարի ռուս–թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։ 1828-1829 թվականին ռուս–թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրով (1829) Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են Արևելյան Հայաստան, որի հետևանքով Արևմտյան Հայաստանը տնտեսական անկում է ապրել, հօգուտ իսլամադավան տարրի փոփոխվել է նրա ժողովրադագրական պատկերը։

Շարունակել կարդալ “ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍԱՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ”

Հայոց պատմություն

Վիետնամ


Վիատնամը հակադրությունների և պայծառ գույների երկիր է: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, այցելելով Վիետնամ, անպայման կցանկանա մեկ անգամ ևս տեսնել Halong Bay-ը, տեսնել Հանոյի «Վերադարձված թրի» լիճը և զմայլվելու Notre Dame De Saigon տաճարի շքեղությամբ, վայելել ազգային խոհանոցի համային առանձնահատկությունները, հանգստանալ մատչելի, բայց շքեղ հյուրանոցներում և ստանալ դրական լիցքեր՝ շփվելով տեղի բարեհամբույր բնակիչների հետ:

Վիետնամը հայտնի է որպես Արևմուտքի և Արևելքի մշակույթների հատման երկիր- վիետնամական, չինական, հնդկական, ֆրանսիական: Սպիտակ  ավազով չքնաղ լողափերը, փարթամ բուսականություն, զարմանալի տրոպիկական անտառ- սա դրախտ է հանգստի համար և բնության գաղտնիքների բացահայտում:

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Վիետնամի բնակչությունը կազմում է 86 967 524 մարդ: Ամենամեծ էթնիկ խումբը վիետնամցիներն են (85% և ավելի): Երկրում ապրում են նաև չինացիներ, թայլանդցիներ, կխմերներ և այլոք:

ԼԵԶՈՒ

Պաշտոնական լեզուն վիետնամերենն է: Տուրիստական վայրերում լայնորեն օգտագործվում է ռուսերեն և անգլերեն լեզուները:

ԿՐՈՆ

Վիետնամում հիմնական կրոնական ուղղությունը համարվում է նախնիների երկրպագումը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը և քրիստոնեության կաթոլիկ ուղղվածութունը: Լեռնային ժողովուրդների մոտ տարածված է նաև անիմիզմը:

ՄՇԱԿՈՒՅԹ

Վիետնամի մշակույթը համարվում է Ասիայում ամենահինը և Արևելյան Ասիայի մշակույթի անբաժանելի մասը: Այն զարգացել է երկու քաղաքակրթությունների՝ չինականի և հնդկականի խաչմերուկում: Մշակույթի որոշ տարրեր համարվում են բնութագրիչներ: Օրինակ՝ նախնիների պաշտամունքը, ավանդական ընտանեկան և համայնքային արժեքները, արհեստները, կրթության ձգտումը: Ավանդական երաժշտական գործիքներից են հանդիսանում 4-5-լարային կիթառը, եռալար  կիթառը, երկլար ջութակը, բամբուկից պատրաստված ֆլեյտան:

ԽՈՀԱՆՈՑ

Վիետնամական խոհանոցում, ինչպես օրինակ բնորոշ է ֆրանսիական, թայլանդական և չինական խոհանոցներին, օգտագործում է նվազագույն քանակությամբ ճարպեր և շեշտը դնում է թարմ բաղադրիչների վրա: Այս հատկանիշի շնորհիվ վիետնամական խոհանոցը համարվում է Ասիայի ամենաառողջարար խոհանոցը: Խոհանցի հիմքում ընկած են բրինձն, արիշտան և համեմունքները: Լայնորեն օգտագործվում են անանուխի տերևները, քաղցր կարտոֆիլը, մանիոկը, իմբիրը, բազիլիկ և այլն:

ԿԼԻՄԱ

Կենտրոնական Վիետնամում փետրվարից օգոստոս ամիսներին եղանակը պարզ է, անձրևներ լինում են շատ հազվադեպ, ջերմաստիճանը տատանվում է +30..+35°C: Դեկտեմբերի կեսերին տեղում են հորդառատ անձրևներ, հոկտեմբեր — նոյեմբեր ամիսներին հնարավոր են թայֆուններ, ջերմաստիճանը տատանվում է +20 .. +28°C.

Շարունակել կարդալ “Վիետնամ”

Հայոց պատմություն

Աֆղանական Պատերազմ (1978-1989թթ.)

Աֆղանական պատերազմը, ռազմական կոնֆլիկտ էր մի կողմից խորհրդային զինված ուժերի սահմանափակ կոնտինգենտի և աֆղանական ուժերի միջև, մյուս կողմից էլ մոջահեդների կազմավորումների միջև, որը հիմնականում կազմված էր Պեշավարյան յոթնյակից և Թեհրանյան ութնյակից։ Պեշավարյան յոթնյակը աջակցություն էր ստանում Պակիստանի և Չինաստանի կողմից, ինչպես նաև ռազմական և ֆինանսական օգնություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի կողմից։

Շարունակել կարդալ “Աֆղանական Պատերազմ (1978-1989թթ.)”

Հայոց պատմություն

Աֆղանստան

 

624px-Flag_map_of_Afghanistan_(1973-1974).svg

Աֆղանստան պետություն է Ասիայում՝ Միջին Արևելքում։ Սահմանակից է Տաջիկստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին ու Իրանին։ Տարածությունը 652,864 կմ2 է, բնակչությունը՝ 32,564,342 (2015)։ Մայրաքաղաքը՝ Քաբուլ։ Վարչականորեն բաժանվում է 28 վիլայեթի։ Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Աֆղանստանը անվանում են լեռների և անապատների երկիր։ Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը`   Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը:

Շարունակել կարդալ “Աֆղանստան”

Հայոց պատմություն

Հնդկաստանի մշակույթը

Image result for հնդկաստանի

Հնդկաստանն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է, որը ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Իր պատմության ընթացքում հնդկական մշակույթը կրել է մեծապես Դհարմայի կրոնների ազդեցությունը:

Շարունակել կարդալ “Հնդկաստանի մշակույթը”

Հայոց պատմություն

Պակիստան

Related image

Պակիստանը կազմավորվել է 1947 թ-ին, երբ անգլիական նախկին գաղութ Հնդկաստանը բաժանվեց 2 երկրների՝ Պակիստանի և Հնդկաստանի։ Մինչև 1971 թ. Պակիստանը կազմված էր 2 մասից՝ Արևմտյան Պակիստանից (ներկայիս Պակիստանը) և Արևելյան Պակիստանից, որտեղ 1971 թ-ին իր անկախությունը հռչակեց Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետությունը։ 1977 թ-ին երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, իսկ 1988 թ-ի օգոստոսին ավիավթարից նախագահ Մուհամեդ Զիա ուլ Խակի զոհվելուց հետո իշխանությունն անցավ քաղաքացիական կառավարությանը։ 2008 թ–ի սեպտեմբերին Պակիստանի խորհրդարանի զույգ պալատներում, ինչպես նաև նահանգային չորս համագումարներում անցկացված քվեարկության արդյունքներով երկրի նախագահ է ընտրվել Ասիֆ Ալի Զարդարին՝ նախկին վարչապետ Բենազին Բհուտոյի ամուսինը։ Պակիստանի նախագահի պաշտոնում Զարդարինը փոխարինում է Փերվեզ Մուշարաֆին, ով երկիրը ինը տարի ղեկավարելուց հետո հրաժարական տվեց՝ կառավարող կոալիցիայի կողմից իմպիչմենթի ենթարկվելու սպառնալիքի տակ։ Պակիստանի նախագահն է Մամնուն Հուսեյնը։

Շարունակել կարդալ “Պակիստան”

Հայոց պատմություն

Տիգրան Ա-ի գահակալությունը (Արշակունիների թագաորություն)

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Շարունակել կարդալ “Տիգրան Ա-ի գահակալությունը (Արշակունիների թագաորություն)”