Գրականություն · Եղիշե Չարենց

ԱՅՐԻՆ

Картинки по запросу գրիգոր զոհրապ

Ա

Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց կառքին մեջ կը մրափեին։ Մարդ չկար ու այդ աղմկալից փողոցի ժխորեն ուրիշ բան չէր մնացեր, բայց եթե առջի իրիկվընե ի վեր տեղացող անձրևին անընդհատ ձայնը իր հուսահատական միօրինակությամբը։ Հեռվե հեռու, ուղիղ ու լայն ճամփուն բոլոր երկայնությամբը, մութին մեջ կը տեսնվեր շարք մը կարմիր ու արյունագույն կետերու՝ որոնք կազերուն տամուկ ու դողդոջուն լույսերն էին։ Քազինոները, քաֆե շանթանները և ուրիշ զբոսավայրերը շատոնց գոցված էին, անոնց տեղ, հոս՝ մսավաճառի, հոն՝ կաթնավաճառի խանութ մը իր դուռը կը բանար, և մութուն ելլելու վարժվող այս խանութպաններու աշկերտները՝ դեռ նոր արթնցած, կես քուն, կես արթուն, կանթեղի լույսով գիշերեն կ’սկսեին իրենց օրական աշխատությունը։

Զայն ձուն չկար դեռ ու գիշերապահը տասներկու կu զարներ փողոցին հնչուն մայթին վրա։ Պատի մը տակ, մարդ մը` անշուշտ խաղատան մը մեջ ունեցածը չունեցածը կորսնցնելե ետքը, կծկտած էր լուսնալուն սպասելով, պառկելու տեղ մը գտնելէ հուսակտուր, վասն զի այս հյուրընկալ փողոցը ստակ չունեցողներուն համար չէ։ Ասդին անդին քուրջեր հավաքող մարդիկ, լապտեր մը ձեռքերնին, լռիկ ու գլխահակ, իրենց ուսի կողովը կը լեցնեին։ Բայց հետզհետե մութը իր խստությունը կը կորսնցներ, Կալաթա Սերայեն վար վաճառատուններուն մեջ ձայներ կը լսվեին ու քիչ քիչ անցորդներ երևան կ’ելլեին փողոցին մեջ։ Բանջարեղեններով ու կաթի ամաններով բեռնավորված ձիեր հանդարտաքայլ կու գային, կ’անցնեին վիզերնուն կապված զանգակներուն ձայներովը արթնցնելով քարուկիր շենքերուն արձագանքը։

Հիմա ալ լուսնալու մոտ էր ու Փերայի տուները կը ճշտվեին ստվերամած հորիզոնին վրա. ձայները երթալով կշտանային. խանութներու երկաթե փեղկերը կշարժեին . կանուխ ելլող սպասավորներ, պահապաններ, փեղկին մեջ բացված դռնակեն դուրս կ’ելլեին ու վաճառատուններու առջևի սալաքարերը կը մաքրեին խանութին ներսը ավլելե վերջը, բոկեղ , կաթ ու սալեպ վաճառողներ պոռալով կ’սկսեին իրենց առատվան առուտուրը, այդ ծառաներուն, բեռնակիրներուն ու պահապաններուն բերելով աժան գինով նախաճաշ մը. «բարի լույս»-եր կը փոխանակվեին դրացի մարդոց մեջ։

 

Շարունակել կարդալ “ԱՅՐԻՆ”

Ճամփորդություններ

Երևանը 2799 տարեկան է

Screenshot_2017-10-16-09-34-48-1.png

Հոկտեմբերի 14-ին Երևանը տոնեց իր 2799-ամյակը: Տոնական էր ու գեղեցիկ իմ քաղաքը: Ողողված էր գույներով, լույսերով, ուրախ տրամադրությամբ:

Screenshot_2017-10-16-09-33-39-1.png

Ամենուրեք ժպտացող մարդիկ էին, երգող ու պարող խմբեր: Շատ հյուրեր ուներ Երևանը իր տոնին:

Screenshot_2017-10-16-09-34-15-1.png