հայոց լեզու

Առաջադրանք

Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Ես— եսասեր, եսամոլ, եսապաշտ, եսական
ինքը (իր կամ յուր)— ինքնասեր, ինքնապաշտ, ինքնամոլ, ինքնահավան, ինքնազոհ, ինքնուրույն, ինքնավստահ, յուրովի, յուրաքանչյուր, յուրահատուկ, իրապես
այս— այսօր, այսպես, այսքան, այստեղ, այսուհետև, այսօրինակ,
նույն— նույնօրինակ, նույնպիսի, նույնանման, նույնանուն, նույնպես, նույնիսկ, նույնտեղ
այլ— այլպես, այլասեռված, այլախոհ, այլազան, այլատեսակ, այլադավ, այլակերպ, այլադակ,
ամեն— ամենևին, ամենուրեք, ամենուր, ամենօրյա, ամենատարբեր, ամենաբարի:

.Տրված գոյականներիցածականներիցդերանուններիցմակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

ԱԾաղիկ- ծաղկելքար- քարանալանուն- անվանելքարոզ- քարոզելձև- ձևել:
Բ. 
Մեծ- մեծանալբարձր- բարձրանալկարմիր- կարմրելտափակ- տափակելսուր- սրել:
ԳՈչինչ- ոչնչանալբոլոր- բոլորելնույն- նույնանալամբողջ- ամբողջանալ:
ԴԿրկին- կրկնելարագ- արագանալդանդաղ- դանդաղելհաճախ- հաճախել:
ԵՎա՜յ- վայելմկըկը- մըկըկալտը՜զզ- տըզզալթրը՛խկ- թրըխկալ:

Advertisements
հայոց լեզու

Առաջադրանք

Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ
 տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեցվեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-
րդ դարն ավարտին է մոտենում:
1886 
թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցըորն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականըՆրանցամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

   Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ
 դարն ավարտին է մոտենում:
1886 
թվականին շախմատի առաջին արքան դարձել է Ստեյնիցըորն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականըՆրանց առաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

հայոց լեզու

Առաջադրանք

Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր ՆիկեյրսըՄիացյալ ՆահանգներըԽաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքովանցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագքան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհիերկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

Կալիֆոռնիացի քառասուն ամյա մի մարդ (Պիտեր ՆիկեյրսըՄիացյալ ՆահանգներըԽաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննսուն օր տասնըերեք ժամ տասնըերեք րոպեում,վեց ժամով ավելի արագքան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիթսուն կիլոմետր:

հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից

Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

   Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդնօրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրաԱյդ ընթացքում 100 տոննաուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնումՄարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիթսուն միլիուն քայլ է անում Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդնօրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասնըերեքը ծախսում է խոսակցությունների, վեց  տարի` ուտելու վրաԱյդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդը քնած  է անցկացնում:

Գրականություն

Գյուղացին: Վիլյամ Սարոյան

Картинки по запросу Վիլյամ Սարոյան
Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:

1908-ի մայիսին հասավ Նյու Յորք: Դա մի սարսափելի տեղ էր, մեկը չկար, որ հետը խոսեր:

1908-ին Նյու Յորքում հատուկենտ էին այն մարդիկ, որ մի երկու բառ հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն գիտեին:

Մենակ էր:

Մեկնեց Լին՝ Մասաչուսեթս, աշխատանք գտավ կոշիկի գործարանում և սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:

Գործը դժվար էր, դժվար՝ հատկապես իր նման աժդահա մարդու համար: Այնպիսի գործ չէր, որ մարդ աներ մեջքով, ուսերով, ոտքերով… Ոչ, ձանձրալի մի աշխատանք էր, որ մարդ պիտի աներ միայն մատներով և օգտագործեր բազկի մի քանի մկանը: Եվ աչքը:

Կոշիկի գործարանում նա աշխատեց մի ամբողջ տարի, և միայնակությունը գնալով սաստկացավ ու սաստկացավ: Լինում մի քանի հայ ընտանիք կար, բայց գյուղացին նրանց չէր սիրում: Բոլորովին նման չէին Գյուլտիկի հայերին:

Մի գիշեր հարբեց ու երբ օրորվելով գնում էր փողոցով, նրան հանդիպեց մի հայ տերտեր: Միասին գնացին տեր հոր տունը:

— Ցավդ ի՞նչ է, տղաս,- հարցրեց հայրը:

— Մենակ եմ,- տնքաց գյուղացին:

— Աստված քեզ հետ է,- ասաց տեր հայրը:

— Դա շատ պատվական է,- պատասխանեց գյուղացին,- բայց ես մենակ եմ, տեր հայր: Մարդ չկա, որ հետը խոսեմ: Գյուլտիկում բոլորին ճանաչում էի, քրիտոնյաներին էլ, անհավատներին էլ: Ախ, տեր հայր, ինչ անուշ էր Գյուլտիկը:

— Դու պիտի պսակվես,- ասաց տեր հայրը:

— Ինչո՞ւ չէ, ինձ համար մի սիրուն աղջիկ գտիր, որ ճաշ եփել իմանա, հետս հայերեն ու մեկ ուրիշ լեզու՝ թուրքերեն կամ արաբերեն խոսի, ու, ինչո՞ւ չէ, կպսակվեմ:

Տեր հայրը գյուղացուն անկողին դրեց:

Մի շաբաթ անց գյուղացին նամակ ստացավ տերտերից: Տեր հայրն ասում էր, թե մի լավ, բարի աղջիկ է գտել և ուզում է, որ գյուղացին ինչքան կարելի է շուտ գա իր տուն: Գյուղացին մի 50 անգամ կարդաց այդ նամակը, երկար նամակ չէր:

Նա իր ամենալավ շորերը հագավ ու գնաց տերտերի տուն:

— Տեր հայր,- հարցրեց գյուղացին,- նա ճաշ եփել գիտի՞: Շատ եմ ուզում իմանալ՝ ճաշ եփել գիտի՞: Ստամոքսս այս երկրի կերակուրներից խենթացել է: Ճաշ եփել գիտի՞, երգել գիտի՞, հիմա ձեր տա՞նն է:

— Չէ, տղաս,- ասաց տեր հայրը,- իմ տանը չէ, պենք պիտի գնանք նրա տուն:

Մեկ մղոն ճանապարհ անցան, մինչև հասան աղջկա տուն: Ավելին չասելու համար ասենք միայն՝ աղջիկը տգեղ էր:

Գյուղացին կոտրված սրտով կանգնել էր տան առաջ: Տխուր էր իր բոլոր դժբախտությունների համար, կորցրած Գյուլտիկի, կորցրած ընկերների համար, կոշիկի գործարանի անիծյալ աշխատանքի, իր մենակության, Գյուլտիկի ճաշերի, բարի ու գեղեցիկ երգերի համար… Եվ հիմա այս կինը, հայ կինը, անկասկած պարկեշտ մի կին, որ սքանչելի ճաշեր էր եփում, սքանչելի ասեղնագործում… բայց միևնույն է, ինքը, ինքը չի ուզում նրան և հիմա ավելի մենակ է զգում իրեն, քան երբևէ:

Նա գրպանից մի ծխախոտ հանեց, զարկեց լուցկու տուփին և ասաց.

— Տեր հայր, ես պիտի ծխեմ:

Տեր հայրն ասաց.

— Գլխարկդ դիր այստեղ, ներս մտնենք, նստենք: Ես դեռ նրա անունը չեմ ասել քեզ. Էլիզա Իսքանդարյան է:

Գյուղացին ցած դրեց գլխարկը և խոր ներս քաշեց ծխախոտի ծուխը:

— Այո,- ասաց նա,- այդպես է նրա անունն այդպես է, տեր հայր, ես քեզ հավատում եմ…

Իսկ աղջկան ասաց.

— Ինձ համար պատիվ է:

— Դու նրա հոր և մոր հետ պիտի ծանոթանաս,- ասաց տեր հայրը,- նրանք պատվական մարդիկ են:

— Հասկանում եմ, տեր հայր,- ասաց գյուղացին: — Նրանք պատվական մարդիկ են, այս տունն էլ շատ պատվական տուն է: Մեկ վայրկյան իսկ չեմ տատանվի ասելու, որ նրանք աշխարհի ամենալավ մարդիկ են, այո, ամենալավ…

Նա խոր շունչ քաշեց, նորից նայեց աղջկան ու ասաց.

— Այո, ամենալավ, ներիր ինձ, տեր հայր…

Աղջկա հայրն ու մայրը եկան գյուղացու հետ ծանոթանալու և հարցրին անունն ու ազգանունը:

— Սարգիս Խաչատուրյան,- պատասխանեց նա: — Գյուլտիկից, հայրենի երկրի տաքուկ կրծքից պոկված: 15 ամիս է Ամերիկայում է: Մեն մենակ, կորած օտարության մեջ: Մի թշվառական, մի անբախտ մարդ: Ներիր ինձ, տեր հայր, ինչ անարդար է աշխարհը…

Աղջիկը սուրճ պատրաստեց: Անհամ էր: Աղջիկը երգեց: Վատ էր, շատ էր վատ:

Գյուղացին, աթոռին նստած, իր տունն էր հիշում:

Հանեց ոսկի ժամանացույցը, նայեց ու ասաց.

— Ներեցեք ինձ, հայրենակիցներս: Անչափ երջանիկ եմ: Հիմա պիտի գնամ: Աստված ձեզ հետ կենա: Բարի գիշեր:

Տեր հայրն էլ գյուղացու հետ դուրս եկավ:

— Է,- ասաց տեր հայրը,- ինչպե՞ս էր…

— Տեր հայր,- ասաց գյուղացին,- ես անբախտ եմ, շատ անբախտ: Աղջիկը լավ աղջիկ է, լավ սուրճ է պատրաստում, սոխակի ձայն ունի, բայց, տեր հայր, նրա մեջ ինչ-որ բան կա, ինչ-որ փոքրիկ մի բան, որ սրտովս չէ: Չէ, ես չեմ կարող նրա հետ նույն տանը ապրել, պառկել նույն անկողնում, չէ, տեր հայր, չեմ կարող, խոսք չլինի այդ մասին:

— Կվարժվես՝ կսիրես,- ասաց տեր հայրը:

— Չեմ ուզում վարժվել, տեր հայր,- ասաց գյուղացին,- ներիր ինձ, անբախտ եմ:

— Ժամանակի հարց է,- ասաց տեր հայրը,- մի շաբաթ, երկու, մի ամիս, երկու, մի տարի, երկու, մի երեխա հետո՝ երկու… Հետո… Ինչ կա որ… Ամուսնացած մարդ կլինես, երեխաներ կունենաս, տարիները կանցնեն…

— Ներիր ինձ, տեր հայր,- ասաց գյուղացին: — Երախտապարտ եմ քեզ: Բայց այն փոքրիկ, շատ փոքրիկ բանը… Ոչ: Ոչ մեկ շաբաթ, որ երկու: Բարի գիշեր, տեր հայր:

— Բարի գիշեր, տղաս:

Կալիֆոռնիայից Լին ժամանեց մի հայ. և Սարգիս Խաչատությանը սրճարանում մի երեկո հանդիպեց նրան: Միասին օղի խմեցին, և մարդը Սարգիս Խաչատույանին պատմեց Կալիֆոռնիայի մասին:

— Համարյա Հայաստան է,- ասաց մարդը,- արև, խաղաղ, դաշտեր, թզենիներ, առուներ, կովեր:

Գյուղացին ճչաց.

— Կովե՞ր, հայրենակից, դու կովե՞ր ասացիր…

— Հարյուրներով,- ասաց մարդը:

— Տեր Աստված, կովե՜ր… Իսկ աշխատա՞նք, ի՞նչ աշխատանք կա այնտեղ:

— Այգու գործ,- ասաց մարդը:

— Տեր Աստված,- ասաց գյուղացին,- ա՜րև…

Մտմտաց, հետո նորից ճչաց.

— Սիրելի հայրենակից, իսկ մերոնցից՝ հայեր Կալիֆոռնիայում՝ շա՞տ կան… Կարևորը դա է…

— Շատ,- ասաց մարդը:

— Աստվա՜ծ իմ,- ասաց գյուղացին,- ուրեմն գնամ Կալիֆոռնիա:

Ու գնաց:

Կալիֆոռնիա հասավ օգոստոսին, ճիշտ խաղողաքաղի ժամանակ: Աշխատանքն ավելի լավ էր, քան կոշիկի գործարանում, բայց սա էլ իր վատ կողմերն ուներ: Աշխատողների մեծ մասը կամ մեքսիկացի էր, կամ ճապոնացի: Օտար մարդիկ էին: Ինքն ուզում էր խոսել, բայց ոչ մեկը չէր հասկանում իրեն… Եվ առանց խոսելու էր աշխատում:

Իսկ աշխատանքը ողկույզ կտրել ու սինու վրա դնելն էր:

Ողկույզը պիտի մնար արևի տակ ու դառնար չամիչ:  Երբ ողկույզի մի կողմը չորանում էր, երկու հոգի պիտի բարձրացնեն սինիները խաղողը շուռ տային մի այլ սինիի մեջ, որ մյուս կողմն էլ չորանա:

Եվ հաճելի չէր այդ աշխատանքը անել մեքսիկացու հետ, մի մարդու, որի հետ չես կարող խոսել:

Ժամեր շարունակ մեքսիկացու հետ սինիներ շուռ տալը շատ էր ձանձրալի…

Նա ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց գարնանը այգու վազերն էտեց… Կիրակի օրերը քաղաք գնաց. Մարիփոզա փողոցի վրա գտնվող հայկական մի սրճարան, օղի և սուրճ խմեց, սկամբիլ ու նարդի խաղաց, խոսք ու զրույց արեց իր հայրենակիցների հետ…

Մի կիրակի օր, երբ գյուղացին սրճարանում էր, մի մարդ մտավ այնտեղ և այդ մարդը Արշակ Դոմբալյանն էր. գյուլտիկցի: Արշակ Դոմբալյանը Սարգիս Խաչատուրյանին դեռ հայրենիքից էր ճանաչում: Այնտեղ նրանք իրար հետ հաճախ էին խոսում: Եվ Սարգիս Խաչատությանի համար շատ էր հաճելի, որ այդ գյուլտիկցի մարդուն հանդիպել է Ամերիկայում:

Նրանք ամուր, շատ ամուր ու շատ երկար իրար ձեռք սեղմեցին և համարյա լաց եղան:

— Ախ, Սարգիս եղբայր,- ասաց Արշակ Դոմբալյանը,- ինչպե՞ս ես, ինչպե՞ս…

— Լավ եմ, Արշակ եղբայր,- տխրությամբ ասաց Սարգիսը,- իսկապես շատ լավ եմ: Դո՞ւ ինչպես ես…

— Ախ, ես էլ շատ լավ եմ, սիրելիս,- ասաց Արշակը,- իսկ Ամերիկան հավանո՞ւմ ես, սրտո՞վդ է, գյուլտիկցի եղբայր…

— Ախ, Ամերիկա՜ն,- ասաց Սարգիսը: — Հարցնում ես՝ սրտո՞վս է: Ի՞նչ ասեմ: Գնա, արի… Ծանոթ-անծանոթ մարդկանց հետ սինիներ շուռ տուր: Եղածը դա է: Գնա, արի, ծանոթ, անծանոթ, ծանոթ, անծանոթ… Սինիներ շուռ տուր… Ինչ մարդիկ են, ի՞նչ իմանաս, եղբայր… Առաջ այդպիսի մարդկանց տեսած չկայինք, ի՞նչ ազգ են, ինչպե՞ս է նրանց լեզուն, ի՞նչ իմանաս:

Կալիֆոռնիա տեղափոխվելուց 1 տարի հետո Սարգիս Խաչատուրյանը ամուսնացավ: Կինը մի ավելի համեստ ընտանիքից էր, քան Լինի այն աղջիկը: Բայց ավելի կլորիկ էր, ավելի թուխ, ավելի սիրուն: Մի տարի անց տղա ունեցան: Շատ աշխատեց Սարգիսը, երեք 300 դոլար կուտակեց և տվեց իբրև կանխավճար՝ 10 ակր այգու դիմաց:

Հիմա նա արդեն այգեպան էր՝ իր սեփական իրավունքներով: Ուներ ձիեր, մի կով, մի տուն, մի բարի կին ու մի տղա: Ինչպես տեր հայրն էր ասել, մեկը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս, օրեր, ամիսներ, տարիներ, երեխաներ… Այս բոլորը իսկապես շատ լավ էր, հիանալի, նա չէր կարող ասել, թե հիանալի չէ… Նա ավելի փող վաստակեց. ավելի հող գնեց. հերկեց, ցանեց, էտեց, ջրեց, բերք հավաքեց: Նրա տասը ակրանոց այգին մեծացավ, դարձավ 30, ապա 40, 50 ակրանոց այգի:

Նոր տուն կառուցեց, էլեկտրականություն քաշեց ներսը, մեքենա գնեց, գրամաֆոն գնեց, կնոջն ու երեխաներին պաղպաղակ ուտելու, հանքային ջրեր խմելու տարավ, կինոթատրոն տարավ…

Անցան տարիներ:

Ավագ տղան միջնակարգ դպրոցն ավարտեց, և գյուղացին դպրոցի դահլիճում նստած տեսավ, թե տղան ինչպես է վկայական ստանում ու լացը հազիվ զսպեց: Այդ բոլորը շատ լավ էր, սքանչելի: Նա գիտեր, որ այդ բոլորը հոյակապ է:

Ավագ տղան ամուսնացավ Կալիֆոռնիայում ծնված մի հայ աղջկա հետ. հարսանիքի ժամանակ եղավ իսկական նվագ ու պար՝ հայկական, թուրքական, քրդական երգեր եղան, պարեր եղան: Տղան էլ իր համար այգի գնեց: Հրաշալի էր, հրաշալի… Հոյակապ էր, հոյակապ… Նրա մյուս տղան ոչ միայն միջնակարգն ավարտեց, այլև Բերկլիի քոլեջը: Ուղղակի սքանչելի էր…

Այո, այդ բոլորը սքանչելի էր: Հենց իր աչքի առաջ ինչեր փոխվեցին կյանքում ու աշխարհում: Տեսավ հեռախոսը: Տրակտորը: Գորգ մաքրող մեքենան: Լվացքի մեքենան: Սառնարանը: Ռադիոն: Անգլերեն խոսող, անգլերեն գրող, ուրիշ շատ բաներ իմացող իր երեխաներին: Փառավոր դար էր, փառավոր ժամանակներ:

Բայց նա տխուր էր. նա ոչինչ չէր հասկանում: Գյուլտիկն էր հիշում: Այնտեղ ամեն ինչ լավ էր: Այնտեղ մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Արաբը արաբ էր, թուրքը՝ թուրք, քուրդը՝ քուրդ: Մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Ճանաչում էր դեմքը, աչքերը, քիթը, հոտը: Այնտեղ տուն էր, օջախ էր: Երբ մարդ խոսում էր մեկի հետ, գիտեր, թե ում հետ է խոսում: Բայց ի՞նչ էր Ամերիկայում… Նա չէր կարողանում մոռանալ, թե ինչ էր Ամերիկայում…

Եղավ, որ հարգարժան հայեր, գիտուն մարդիկ եկան նրա տուն: Սուրճ խմելիս հարցրին.

— Դե, հայրենակից, ասա՝ Ամերիկան սրտո՞վդ է…

Եվ նա միշտ թախիծով նայեց այդ մարդկանց դեմքին, աչքերին ու ասաց.

— Ի՞նչ իմանամ… գնա, արի, գնա, արի… ու ծանոթ անծանոթ մարդկանց հետ սինի շուռ տուր…

հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից

Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին … (ձգում, հրապուրումքաշումճամփորդներին:Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի … (զարմանալիզարմանահրաշսքանչելիհիանալի) պարիսպներըորոնց վրայով մի քանի կառք կարող էր կողքկողքի ընթանալՍակայն ճամփորդներին ամենից ավելի (գրավում, դյութումձգումհրապուրումէր Նաբուգոդոնոսոր թագավորի … (հիասքանչ, չքնաղհրաշազեղ,չքնաղագեղպալատըՊալատի կողքին … (բարձրանում էրվեր էր խոյանում) ապշեցուցիչ մի … (կառույց,կառուցվածքկերտվածք, շինվածք)` կախովի այգիներըԹագավորը դրանք … (ստեղծել էրշինել էրգոյության էր կոչելիր սիրելի կնոջ համարԹագուհին մեդացի էրիր հայրենիքի … (կանաչզմրուխտ, անտառոտլեռներին ու անտառներին սովոր:… (շոգտոթտոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովինքամունու ստվերինԿնոջ… (տխրությունըթախիծը, վիշտը)… (պակասեցնելու,նվազեցնելուփարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս… (պարգևել, ընծայելնվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին … (հայտնիաշխարհահռչակ, ծանոթկախովի պարտեզներըՀասարակ… (մահկանացուների, հողածինների,մարդկանցհամար պարտեզներն անմատչելի էինչէ՞որ դրանք … (թագավորականարքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էինիսկ մուտքը պահպանում էր (ահարկուսարսափելիահավորսարսափազդու) պահակախումբըԱյդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղելդրանք … (շատ լավհիանալիհրաշալի) էին մտածված և հեքիաթային … (սիրունությունգեղեցկություն) ունեինիզուր չէոր աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում էոր մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվելկախված է մարդկային հարաբերություններիցՆախանձըօրինակոչ միայն որդի նման (կրծելկրծում է մարդու հոգին և (տակնուվրա անելտակնուվրա անում էությունըայլև (առաջացնելառաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններԱհա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) չես ցանկանում տառապելմի՛ նախանձիր»: Զրպարտությունըվիրավորանքըշողոքորթությունըանտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորելթունավորում է նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինելեղելՄ.թաերկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնելգտան: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինենորովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնումոր ներկը հավասարապես(չորանալչորանա:

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորությանսխալ կաուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտը սկսեց բարձր և երկարաձիգ կռկկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայներըռիթմիկ գվվոց ու բարձրբեկբեկուն մռնչյուն:
Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ  գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումինկարծես առաջին անգամ էր տեսնում:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին,  կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծովայլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այն ծառերի մեջ շարունակ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն էորը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդինորով եկել էինք:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

Անգլերեն

Fairy tales fight back

Похожее изображение

We all know the stories. The princess falls in love with the prince. He rescues the damsel in distress from the tower or the dragon or the wicked queen … or anything at all really. The plot in many fairy tales relies on a woman in trouble needing a brave, strong man to rescue her.

I loved Disney as a child, and I still do, but it is clear that stories such as Snow White and Sleeping Beauty are based on gender stereotypes. They show children that women spend their time looking pretty, cooking and cleaning and that women need a man to look after them. These ideals are old-fashioned and outdated.  I personally would feel uncomfortable teaching these values to children – boys or girls.

Luckily, Disney has clearly seen that their female characters were weak and helpless and their new films feature strong female characters. Tangled, which tells Disney’s story of Rapunzel, was released in 2010. Rapunzel is an intelligent and creative 18 year old who asks a man to help her to visit the kingdom. Although he is helping her, she also helps and saves him. She uses her intelligence and people skills to save him from a group of criminals, and she uses her magic (perhaps a symbol for special talents) to heal him when he is hurt.

Disney’s award winning film Frozen was released in 2013. Based on Hans Christian Anderson’s story The Snow Queen, it tells of a young girl, Elsa. Elsa can make it snow and turn water to ice. When she starts an eternal winter, it is her sister, Anna, who decides to save the kingdom.  When Anna’s heart is frozen, an act of true love is needed to save her. We immediately think of true love’s kiss. In the end, the act of true love which saves Anna is her decision to give up her life for Elsa.

The females in these stories are intelligent, brave and adventurous. They are better role models for young girls and show children that girls can be heroes too. Disney’s choice to show strong, independent females working together with men shows the progress which has been made in gender equality. Hopefully, through efforts such as this, the idea that a man always rescues the woman will not be passed on to future generations.

հայոց լեզու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության` պարզ, բարդ ածանցավոր, բարդածանցավոր

Մայրցամաքգոյությունգետին, վարք, հացթուխ, մժղուկ, գյուղատնտեսություն, ողբերգությունգազաննախաճաշ,ցնցումարտասահմանճամփաուժզոհնավնավահանգիստնավակհայրենիքվերադարձմայրաքաղաք,օտարամոլություն:

բարդ- Մայրցամաք, հացթուխ, արտասահման, նավահանգիստ, մայրաքաղաք ։
բարդածանցավոր- գյուղատնտեսություն, օտարամոլություն։
ածանցավոր- գոյություն, գետին, մժղուկ, ողբերգություն,նավակ, հայրենիք,  վերադարձ։
պարզ- վարք , ճամփա, գազան, ցնցում, ուժ, զոհ, նավ ։

հայոց լեզու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Գրի՛ր հինգական բառորոնց մեջ о հնչյունն սարտահայտվի օ տառով`

աբառասկզբում,
օդաչու, օդապարիկ, օդանավ։

բբառամիջում:
անօգուտ, ականջօղ, ոսկեզօծ։

5.Գրի՛ր բառերորոնց մեջ о հնչյունն արտահայտվի ո տառով`

աբառասկզբում,
ով , ովքեր, ովևիցէ։

բբառամիջում,
անորակ, ձկնորս, առաջնորդ։

գբառավերջում:
պահածո, անգո, հեզաբարո։

հայոց լեզու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

 

1. Գրի՛ր բառերորոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

 աբառասկզբում- էջանշան, էլեկտրականություն, էակ:

 բբառամիջում- վայրէջք, լայնէկրան, առէջ:

 գբառավերջում- մանրէ, անէ, ինչևէ:

Գրի՛ր բառերորոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

աբառասկզբում- եմ, ես, եք:

բբառամիջում- աներևույնթ, աներես, գոմեշ:

գբառավերջում- , որևիցե, միջօրե, նախօրե