հայոց լեզու

Առաջադրանք

Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ:

 1․Փողոցի ծայրը բաժանվում է նեղճանապարհների , որոնք տանում են դեպի այգիները:
2․Զրույցը լռում էր և նրանք լսում էին ջրերի ձայնը:
3․Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շեր  տերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
4․Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
5․ 
Անունը Ծիրանի տափ է, բայց Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
6․Ժամանակին հսկաներ են ապրել և իհարկեայդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
7․Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, որովհետև Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
8․Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
9․Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը

10․Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում, որը Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

հայոց լեզու

Առաջադրանք

Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ:

 1․Փողոցի ծայրը բաժանվում է նեղճանապարհների , որոնք տանում են դեպի այգիները:
2․Զրույցը լռում էր և նրանք լսում էին ջրերի ձայնը:
3․Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շեր  տերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
4․Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
5․ 
Անունը Ծիրանի տափ է, բայց Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
6․Ժամանակին հսկաներ են ապրել և իհարկեայդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
7․Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, որովհետև Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
8․Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
9․Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը

10․Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում, որը Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

Բնագիտություն · Էկոլոգիա

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

 

Image result for Ջրի շրջապտույտը բնության մեջ

Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:
Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա:
Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:
Բնագիտություն · Էկոլոգիա

ՈՐՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ՄԱՔՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ

Image result for Որն է համարվում մաքուր խմելու ջուր

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

 

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:
Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:
Բնագիտություն · Էկոլոգիա

ԹՈՒՆԱՎՈՐ ԳԱԶԵՐ, ՀԵՂՈՒԿՆԵՐ, ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԸ

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ:

Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: 
Картинки по запросу թունավոր գազերը, հեղուկները, ծանր մետաղները
Բնագիտություն · Էկոլոգիա

ՄԱՔՈՒՐ ՕԴԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկրի մթնոլորտ` Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000-3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։

Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը(N2) և թթվածինը (O2)։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։

Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։

Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թվականին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը։ 1777 թվականին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «անկենդան»:

19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր։

Շարունակել կարդալ “ՄԱՔՈՒՐ ՕԴԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ”

Բնագիտություն · Էկոլոգիա

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ:

Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն:

Image result for Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:

Շարունակել կարդալ “ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ:”

հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից

հայոց լեզու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Տեքստում տեղադրիր փակագծերի հոմանիշներից ամենահարմարը

Ամպրոպի ժամանակ եղե՞լ է այնպիսի … (առիթդեպք), որ կայծակի … (կարճատևվայրկենական) … (բռնկման,բոցիլույսով… (դիտելուտեսնելուաշխույժ փողոցի … (տեսարանըտեսքը): Այդ ժամանակ … (անշուշտ,անպայման)… (նկատածտեսածկլինեք կայծակի մի … (տարօրինականսովոր) … (առանձնահատկությունը,կողմը), փողոցը … (անշարժացածքարացածէ թվումձիերը կանգ են առել …(պրկվածլարվածդիրքերով`ոտքերը օդում պահածկառքերը կանգնել ենպարզ երևում է անիվի … (յուրաքանչյուրամեն միճաղըԱյդ… (թվացյալթվացողանշարժության պատճառը կայծակի … (աննշանփոքրտևողությունն էԿայծակըինչպես ամեն մի էլեկտրական կայծ, … (չափազանցշատկարճ է տևումնրա տևողությունը նույնիսկ չի կարելի չափե լսովորական … (եղանակներովձևերով):

1.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելովստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու)-արագավազ, կակղամորթ- սևամորթմարտունակ- աշխատունակարճճապատ- շրջապատմեծասքանչ- հիասքանչհողածին- նորածինփառամոլ- խաղամոլատոմակայան- էլեկտրոկայան:

2.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս-հեռակապհանրածանոթ- հանրաճանաչձյունածածկ- ձյունապատերկրագունդ- երկրաշարժկենսակերպ- կենսաբանհնավանդ- հնագետմտահոգ- մտակորույսբարենպաստ- բարեհոգիակնթարթ- ակնաբույժ,լուսանցք- լուսամուտ

.Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛րորոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները

Դեղնակտուց- կտցարկենսախինդ- խնդագինկենսագիր- գրադարանքինախնդիր- խնդրագիրքակնդետ- դիտակետ:

78.Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛րորոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները

Բուսական- դեղաբույսկատվազգի- ծովակատուսուզանավ- ծխասույզսիրառատ- հայրենասերշինություն- կավաշեն

Գրականություն

«ԻՄ ՊԱՊԸ»

Картинки по запросу համո սահյան

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին
Ու մարգը բահել է
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է: